ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Ալեն Սիմոնյանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանը երեկ անձամբ է հերքել իր վրա հարձակման մասին տեղեկությունը։ «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել»,- գրել է Աշոտ Փաշինյանն ու հավելել. «Ինչ վերաբերում է տեղեկության տարածմանը , կարծում եմ ամենազարմանալին այն է, թե ով՝ ում է ցիտում, իսկ թե ինչո՞ւ, նույնիսկ հետաքրքիր էլ չէ»։

Հիշեցնենք՝ Աշոտ Փաշինյանի դեմ հարձակման մասին հայտարարել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ վերջերս տեղի ունեցած դեպքերը կապելով իրար հետ և արտերկրում։ Թերևս ոստիկանությունն էլ, այլ իրավապահ մարմիններն էլ հերքեցին Աշոտ Փաշինյանի դեմ հարձակումը։ Այդքանից հետո սպասելի էր, որ իշխանությունը ծածկադմբոց կանի տեղեկությունը, ընթացք չի տա՝ փորձելով մաքրել Ալեն Սիմոնյանին, սակայն իրադարձություններն ընթացան հակառակ ուղղությամբ։

Հենց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը տարածեց Աշոտ Փաշինյանի հերքումը, որն էլ այնուհետև սկսեցին տարածել իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի կինը ՝ Աննա Հակոբյանը։ ԹԵև գրառման մեջ Ալեն Սիմոնյանի անունը չէր նշվում, ակնհայտ էր, որ դա ուղղված է հենց վերջինիս դեմ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղպայմանգրում» չափազանց ծանր են տարել Ալեն Սիմոնյանի նախօրեին տված հարցազրույցը, որտեղ Ազգային ժողովի նախագահը հայտարարել էր, թե Հռոմի ստատուտն արագ վավերացնելու անհրաժեշտություն Հայաստանն այսօր չունի, դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։

Ըստ իշխող ուժի, Սիմոնյանն այդկերպ պաշտոնական քաղաքականությանն է դեմ գնացել։ Թերևս հենց դրանով էր բացատրվում Ալեն Սիմոնյանի շուրջ զարգացումները, որին երեկ նույնիսկ մի պահ միացավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, թե «Ազգային ժողովը և առաջին հերթին «Քաղաքացիակնա պայմանագիր» խմբակցությունը ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենևին չեմ չափազանցնում նրա արածը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով»։

Տեր-Պետրոսյանին պատասխանեց Ալեն Սիմոնյանը, Ալեն Սիմոնյանին՝ Տեր-Պետրոսյանի խոսնակը, վերջինիս էլ՝ Ալեն Սիմոնյանի խոսնակը։ Ընդսմին, Ազգային ժողովի նախահգահը շարունակեց իր հոխորտանքները՝ պնդելով, որ լավ է արել։ Թեև լրատվամիջոցներում տեղեկություններ էին շարունակվում, որ երեկոյան «Քաղպայմանագիրը» վարչության նիստ է գումարելու՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և քննարկելու են Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, սակայն այդպես էլ որևէ կերպ այդ տեղեկությունը չհաստատվեց։

Թեպետ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն ու իր ընտանիքը ամեն ինչ փորձում են անել՝ Ալեն Սիմոնյանից ազատվելու համար, իսկ այս առիթը չափազանց հարմար տարբերակ է հենց Փաշինյանի համար՝ օրեցօր ուժեղացող ԱԺ նախագահից ազատվելու, առավել ևս, որ վերջինիս պատվել և անձամբ էր արձագանքել Լևոն Տեր- Պետրոսյանը։

Արեն Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular