ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեզ ոչ ոք չի կարող ճնշել և վախեցնել». Վարուժան Բաբաջանյանը` Տավուշի իրավիճակի և իր ընտրվելու շանսերի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես արդեն հայտնել ենք` «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզային տարածքային ռեյտինգային ցուցակով (թիվ 13 ընտրատարածք) առաջադրվել է մի շարք լրատվամիջոցների խմբագրական խորհրդի նախկին նախագահ, քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանը: Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում բարձր գնահատեց իր ընտրվելու շանսերը և պնդեց, որ իր պայքարը անձերի դեմ չէ:

Պարոն Բաբաջանյան, ովքեր են մարզում ձեր հիմնական մրցակիցները, և ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակը Տավուշում:

- Իմ պայքարը անձերի դեմ չէ, թեկնածուների շարքում ես լավ ընկերներ ու մտերիմներ ունեմ, մենք քաղաքական պայքար ենք մղում` ծրագրային և համակարգային փոփոխությունների համար: Պարզապես պետք է տարանջատել անցողիկ թեկնածուն այս կամ այն ուժի համար պարզապես ձայներ բերող թեկնածուից և չփոշիացնել ձայները:

Առավել կմանրամասնե՞ք` ինչ ի նկատի ունեք անցողիկ թեկնածու և ձայներ բերող թեկնածու ասելով:

Ակնհայտ է, որ, օրինակ, ՀՀԿ-ի դեպքում ամբողջ վարչական մեքենան աշխատում է մեկ - երկու թեկնածուի օգտին, իսկ մյուս բոլոր թեկնածուները պարզապես առաջադրված են իրենց անձով ՀՀԿ-ին հնարավորինս շատ քվեներ ապահովելու համար: Այսինքն` պետք է հասկանալ, որ որքան էլ տվյալ անձը դրական որակներ ունենա` նրա համար տարվող քարոզարշավը պարզապես ՀՀԿ-ին ձայներ բերելու համար է արվում: Միշտ չէ, որ մարզից պատգամավոր ունենալու հնարավորություն է մեզ ընձեռնվում, հետևաբար այս դեպքում պետք է քվեարկել ֆավորիտների օգտին:

Ակնհայտ է, որ լավ մեկնարկ եք տվել ընտրական մարաթոնին, այս պահին ֆավորիտների շարքում եք: Կարողանալու՞ եք պահել ձեր ձայները և հաղթական հանգրվանի հասցնել:

Ես շրջում եմ մարզի բոլոր համայնքներում, կառույցներ եմ հիմնում, այնուհետև կլինի քարոզարշավը, կհանդիպենք մարզի բնակչությանը, կփորձենք ընդլայնել մեր ընտրողների շրջանակը: Ի վերջո, ես մարզի բնակիչ եմ, Նոյեմբերյանում եմ բնակվում, ինձ այնտեղ ճանաչում են, ինչը հեշտացնում է իմ քարոզարշավը, քանի որ ներկայանալու կարիք չկա:

Նախընտրական լարվածություն, ճնշումներ Ձեր համակիրների նկատմամբ եղե՞լ են:

Լարվածություն չկա, ճնշումներ` նույնպես:

Իսկ հետագայում նման բան հնարավո՞ր է, որ լինի:

Չեմ կարծում, նորմալ միջավայրում է ընթանում նախապատրաստական աշխատանքները: Մեր մարզում մարդկային հարաբերությունները մշտապես առաջին տեղում են: Բացի այդ` մեզ ոչ ոք չի կարող ճնշել և վախեցնել:

Քրիստինե Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular