ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագիրը» ծանր է տարել Մանե Թանդիլյանի քննադատությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արարքը բավականին բուռն և լուրջ քննադատությունների տեղիք է տվել։

Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակումների Ազգային ժողովի նախագահը Կասկադում իրեն դավաճան անվանած սփյուռքահայ երիտասարդի դեմքին թքել էր այն ժամանակ, երբ նրա թիկնապահները պահել էին Կարեն Մկրտիչյանի ձեռքերը։

Ավելին, դրանից հետո ոչ թե բերման են ենթարկել ակնհայտ խուլիգանություն կատարած Ազգային ժողովի նախագահին, այլ հենց նույն այդ երիտասարդին։ Դրանից հետո բազմաթիվ քաղաքական ուժեր, անվանի մարդիկ, շարքային քաղաքացիներ քննադատեցին Ալեն Սիմոնյանի այս արարքը, թեև վերջինս պնդում էր, թե ինքը երևանցի տղա է և այդկերպ պահպանել է իր թասիբը։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է ֆեսբուքյան իր էջում խստորեն քննադատել, նշել, թե՝ «Երևանը սիրելը ժապավեններ կտրելը չէ, այլ նախ և առաջ պետք է ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ, արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի , պետութան նկատմամբ»,- նշել է Մանե Թանդիլյանը և հավելել, թե պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի են փողոց դուրս գալու, պատրաստ եղեք այդ օրերին էլ քաղաքացիներին հանդիեպլու, նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը։ Ի դեպ Մանե Թանդիլյանի այս քննադատությունը չափազանց աշխույժ դիսկուրս է առաջացրել,շատերի համար անսպասելի է եղել, որ Թանդիլյանն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը չափազանց ռադիկալ դիրքից են հանդես եկել, այն դեպքում, երբ շատ տիտղոսային ընդդիմադիրներ նախընտրել են լռել և ռեակցիա չտալ Ազգային ժողովի նախագահի վարքին։

Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս քննադատությունը հատկապես ծանր է տարել հենց ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ Սա նաև լուրջ դժգոհություն է առաջացրել հենց Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մոտ, որն իր շրջապատում բողոքել է, թե՝ Նիկլոլ Փաշինյանը քիչ էր, հիմա էլ Ալեն Սիմոնյանն է իր վարկանիշի հետ խաղում, թքելով, հետո էլ թքածը մաքրելով, հնարելով տարբեր բաներ, այդ թվում Աշոտ Փաշինյանին բռնության ենթարկելու մասին, որն այդպես էլ չի հաստատվել ոստիկանության կողմից։

Ինքը՝ Ալեն Սիմոնյանը դժգոհ է իր արարքի շուրջ քննադատություններից, հատկապես Մանե Թանդիլյանի քննադատությունից, Ավինյանն էլ հասկանում է, որ իր վարկանիշին խփում են Երևանում, որտեղ ազգաբնակչությունն ավելի լիբերալ է, ինտելեկտուալ և չի հանդուրժում նման վայրենություններ։ Ազգային ժողովի նախագահի այս վարքը չափազանց լուրջ հետևանքներ է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular