ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնե՞ն. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը պատրաստվո՞ւմ է«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել ԱԺ՝  նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ երեկ դատախազությունից ասացին՝ մեկնաբանություն չունեն։ Իսկ կեսօրին, 72 ժամ ձերբակալությունից հետո Սահակյանն ազատ արձակվեց, օրենքի պահանջով։ Որպեսզի նրան մեղադրանք առաջադրվի, դատախազությունը նախ պետք է ԱԺ-ի համաձայնությունը ստանա։

Ըստ օրենքի, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը քննարկվում է միայն հերթական նստաշրջանի ընթացքում, որը կմեկնարկի ապրիլի 11-ին։

Ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել՝ ընդդիմադիրին խստորեն պատժել. միջադեպից րոպեներ անց ՔՊ-ականները հավաքվել են «դեպքի վայրում»՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ոմանք պնդել են, որ դատախազը պետք է մտնի ԱԺ։ Սակայն հանգստյան օրերին Կասկադում տեղի ունեցած միջադեպը, երբ Ալեն Սիմոնյանը թքել էր կանադահայ քաղաքացու դեմքին, կարող է անհնարին դարձնել Սահակյանի նկատմամբ հաշվեհարդարը, քանի որ հանրային բողոքի ալիք կարող է բարձրանալ։ Կստացվի, որ Վահագն Ալեքսանյանին եւ Ալեն Սիմոնյանին թույլատրված է մարդկանց նկատմամբ բռնություն գործադրել, իսկ ընդդիմությանը՝ պաշտպանվել՝ ոչ։

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ընդդիմադիր պատգամավորի եւ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջեւ վեճն ավարտվել էր բռնությամբ, Սահակյանը հարված էր հասցրել իշխանականի դեմքին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular