ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա իշխանությունների կողմից թիրախավորված արշավ է Դաշնակցության դեմ․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ երեկ բռնության է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Ոստիկանությունից ի պատասխան հայտնում են, որ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել։ ԱԺ նախագահը միջադեպի մեղավորության սլաքներն ուղղում է դաշնակցության կողմը։ Կարևոր է նաև այն, որ Սիմոնյանի այս հայտարարությունից հետո, ավելի շատ քննարկվեց սա, քան այն, որ նա երեկ թքել էր քաղաքացու աչքին՝ իրեն դավաճան անվանելու համար։ Թեմայի վերաբերյալ լրատվականը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի հետ։

  • Պարո՛ն Մանուկյան, Ալեն Սիմոնյանի վարքը ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչպե՞ս կմեկնաբանեք։ Կարո՞ղ ենք Աշոտ Փաշինյանին ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամաքը կապել սրա հետ՝ հաշվի առնելով, որ Սիմոնյանը Դաշանակցության մեղավորությունն է ակնարկում։
  • Ուղղակի Ալեն Սիմոնյանը չի հասկանում, որ ինքը վաղուց «կլիպներում» կիսամերկ նկարվող դերասան չէ։ Ցավոք սրտի, ժամանակավոր զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, և այդ դերասանությունն ուղղակի սահմաններ չի ճանաչում։ Կարծես թե, բացի Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնելը «02 լրատվականի» աշխատող էլ է։
  • ԱԺ նախագահի նման վարքագծից հետո, որքանո՞վ է լեգիտիմ նրա Խորհրդարանը ղեկավարել շարունակելը։
  • Այս իշխանությունն իր լեգիտիմությունը կորցրել է շատ վաղուց՝ 2018թ․ հոկտեմբերի 2, երբ գրավեցին Ազգային ժողովը ։ Կորցրին իրենց լեգիտիմությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն համաձայնությունից հետո և այլն։ Տվյալ դեպքում այդ լեգիտիմության ոչնչացման շարունակաությունն է։ Կարենը Կանադայի քաղաքացի է համարվում, բայց տարիներ առաջ մեծ ընտանիքով հայրենիք է վերադարձել, ով նման վերաբերմունքի է արժանցել Սիմոնյանի և թիկնազորի այդ ուղղակի անուղեղ ծառայողների կողմից։ Անուղեղ են, որ Սիմոնյանի անօրինական հրամաններն են կատարում։ Նրանք ՀՀ օրենքներով շարժվող ՊՊԾ աշխատողներ են և ոչ թե Սիմոնյան Ալենի։ Նրանց աշխատավարձը Սիմոնյան Ալենը չի վճարում, այլ հանրության, ինչպես նաև Կարեն Մկրտիչյանի վճարած հարկերից է գոյանում։ Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա միշտ էլ վախեցել են, փնովել են։ Կարող եմ հազարավոր օրինակներ բերել թուրքական մամուլից, թուրք պաշտոնյաներից մինչև ադրբեջանցի պատգամավորներ, որոնք ատում են Դաշնակցությանը։ Ցավալի է, բայց հիմա յան-ով վերջացող ազգանուն ունեցողների մեջ էլ է դա նկատվում։
  • Աշոտ Փաշինյանի հետ ենթադրաբար տեղի ունեցած միջադեպի սլաքներն էլի ուղղվում են Դաշնակցության կողմը։ Ինչո՞ւ։
  • Նորից եմ ասում՝ Ալեն Սիմոնյանը «մլիցա՞» է, թե՞ ԱԺ նախագահի պաշտոն զբաղեցնող։ Աշոտ Փաշինյանը հաղորդում չի ներկայացրել, բայց որ ԱԺ նախագահի անունից նման հայտարարություն է լինում ոստիկանությունը պարտավոր է գործընթաց սկսել։ Իսկ սլաքներ ուղղելը զուտ հակադաշնակցական մոլուցք է։ Աշոտ Փաշինյանը, եթե որևէ տեղ, չգիտեմ ինչ հոգեվիճակում ծեծ է կերել, Դաշնակցությունն ի՞նչ կապ ունի։ Սա իշխանությունների կողմից թիրախավորված արշավ է Դաշնակցության դեմ, որը հասկանալի է, քանի որ Դաշնակցությունը նրանց կոկորդին է մնացել, դիմադրում է, դեմ է կանգնում այս կապիտուլացիոն իշխանության ամենախայտառակ գործողություններին։ Դաշնակցությունն այս օրերին «Հայաստան» խմբակցության պատգամավորներով արձանգանքում է Տեղ գյուղում տեղի ունեցողին, երբ թշնամին կարողանում է մուտք գործել ՀՀ տարածք: Եվ վերջապես սա հայտնի քարավանի պատմությունն է՝ մինչ Ալեն Սիմոնյանն իրեն անդաստիարակի պես պահում էր Երևանի փողոցներում ու Դաշնակցության դեմ վայրահաչում, այդ ընթացքում տասնյակներով երիտասարդներ, երեկ Սարդարպատում Դաշնակցության անդամագրման երդումը տվեցին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular