ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունը հրաժարվել է մեր երկրի անվտանգության նկատմամբ իր առաջնային պարտավորությունից․ ՀՅԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ պայմանավորված, վերջին օրերին, ադրբեջանական զինված ուժերը Տեղ գյուղի ուղղությամբ անարգել մուտք են գործել ՀՀ ինքնիշխան տարածք եւ գրավել կարևոր ռազմավարական գերիշխող դիրքեր։ Այս ամենը՝ ՀՀ ներկա իշխանության անգործության կամ էլ լուռ ու գաղտնի համաձայնության հետեւանք է։

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախ հայտարարեց, թե վերադիրքավորումները կապված են ադրբեջանական կողմի հետ նախկինում ձեռք բերված  պայմանավորվածությունների համաձայն Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից Կոռնիձորով անցնելու հետ եւ հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Սակայն հանրային ահազանգից հետո, ՀՀ ԱԱԾ-ն ստիպված «պարզաբանում» տարածեց, ըստ էության, ընդունելով, որ որեւէ տեղ չարձանագրված նախկինում եղած պայմանավորվածությունները խախտելով ադրբեջանական կողմը 5 ուղղություններով սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։

Առկա փաստերը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների Սյունիք կատարած այցի եւ տեղում առանձին հանդիպումների արդյունքում ստացված տվյալները ստիպում են արձանագրել, որ.

1. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, Ադրբեջանը իրարահաջորդ հարձակումներով ու առաջխաղացումներով, գրաված պահելով ՀՀ ինքնիշխան տարածքների հսկայական հատվածներ, ակտիվ կերպով շարունակում է ամրակայման աշխատանքների իրականացումը, ինչի հետևանքով տեղի է ունենում փաստացի սողացող անեքսիա։

2. Նման ագրեսիվությանն ի պատասխան, ՀՀ իշխանությունները հղում անելով ինչ որ բանավոր պայմանավորվածություների, ինքնակամ զիջում են ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ ստեղծելով լրջագույն անվտանգային սպառանալիքներ։

3. Մինչեւ հիմա պարզաբանված չէ, թե ի՞նչ պայմանավորվածություններ են նախկինում ձեռք բերվել, ի՞նչ փաստաթղթով են դրանք ամրագրվել, ինչի՞ հիման վրա է  ՀՀ սահմանի առանձին հատվածները համարվում Ադրբեջանի հետ արդեն ճշգրտված։

4. Թշնամին, փաստորեն կամայականորեն կատարում է սահմանազատում ու սահմանագծում՝ ըստ իր ցանկության, ինչը վտանգաւոր նախադրյալներ է ստեղծում գալիք որևէ բանակցությունների համար։

Անընդունելի եւ դատապարտելի է այն փաստը, որ թշնամու սանձարձակ ու անարգել գործողություններին հակազդելու փոխարեն, ՀՀ  իշխանությունը շարունակում է անգործություն դրսեւորել եւ հանրությանը կերակրել անատամ և  մոլերցնող հայտարարություններով։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը մի անգամ եվս հաստատում է, որ ՀՀ իշխանությունը, վաղուց հրաժարվել է մեր երկրի անվտանգության նկատմամբ իր առաջնային պարտավորությունից եւ խաղաղության կեղծ օրակարգով երկիրը տանում է նոր պատերազմի և զիջումների։

Այս պայմաններում, անհրաժեշտ ենք համարում ՀՀ պետական և ազգային շահերով առաջնորդվող բոլոր առողջ ուժերի եւ հանրության համախմբման անհրաժեշտությունը, թույլ չտալու համար, որ թշնամու կամակատար այս իշխանությունը շարունակի իր ազգակործան ընթացքը։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

03․04․2023 թ․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular