ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետքա՞յլ, թե՞ «կռուտիտ». Հռոմի ստատուտը խառնել է Հայաստանի իշխանությունների հաշվարկները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այդ մասին ասել է «Արմենպրեսի» հետ հարցազրույցում։ Նրա խոսքով, հստակ արձանագրվել է, որ սա Հայաստանի արձագանքն է Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքերին, մասնավորապես սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինծառայողների կողմից գործած պատերազմական հանցագործություններին։

«Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցերին, թե ՀՀ ՍԴ որոշումը կլապված է Հռոմի կանոնադրության հետ։ 


Արձագանքն է արդյոք միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամաբ կալանքի օրդերի արձակմանը։ Արշակյանը պնդել է, որ այդ որոշումը բացառապես իրավական է և պատասխանում է միայն մեկ հարցի. «Արդյոք Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը»։

Հիշեցնենք՝ հայ-ռուսական հարաբերությունները կտրուկ վատթարացել էին Սահմանադրական դատարանի որոշումից հետո, Ռուսաստանը անձնական վիրավորանք է համարել այս որոշումը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տևական ժամանակ արհամարհում է Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգերն ու արդարանալու փորձերը։


Հակոբ Արշակյանի այս հարցազրույցից կարելի է եզրակացնել, թե Հայաստանը առնվազն հետքայլ է անում այդ առումով և փորձում Ռուսաստանին համոզել, որ այս որոշումն ամենևին էլ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված չէ, մյուս կողմից, եթե գործող իշխանությունները հայտարարում են, թե Հռոմի կանոնադրության վավերացման հետագա ընթացքը կախված է միայն Ադրբեջանի ագրեսիայի դեմ և հնարավորություն կտա միջազգային քրեական դատարան դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության հարցը, ապա կարելի է վստահաբար պնդել, որ փաշինյանական իշխանությունը որոշում է կայացրել մինչև վերջ գնալ Հռոմի ստատուտը վավերացնելու ուղղությամբ։ 


Հակառակ պարագայում, եթե հանկարծ փաշինյանական իշխանությունները հետ քայլ կատարեն և հրաժարվեն Հռոմի ստատուտի վավերացումից, այդ դեպքում էլ նրանց հնարավոր կլինի մեղադրել Ադրբեջանի շահերն առաջ մղելու մեջ։ Ցանկացած պարագայում Հռոմի կանոնադրության շուրջ ստեղծված իրավիճակը լրջագույն վտանգներ է ներկայացնում թե՛ Հայաստանի Հանրապետության համար և թե՛ փաշինյանական իշխանության հետագա պաշտոնավարմանը։

Կարեն Հակոբյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular