ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոլ խփելուց հետո երկրպագուների բանակն ավելանում է, իսկ ծափերը չեն ուշանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Երեկվա «քստմնելի սադրանքով» պայմանավորված` դրսից տարբեր միջոցներով հրահանգավորվողները փորձում են հասարակությանը կերակրել իրենց սին և լկտի ստերով. միջադեպն ընդամենը արդյունքն է նրա, որ քաղաքական մեծամասնությունը ոչ միայն չդատապարտեց Ազգային ժողովում իր ներկայացուցիչների նախկինում թույլ տված հանցավոր գործողությունները, այլև օգտվելով իրավապահ համակարգում իրենց լծակներից, ըստ էության, արգելեց դրանց քրեաիրավական գնահատումը հետևանքներով հանդերձ: Ավելին, նման երկակի ստանդարտների կիրառումից զատ, քաղաքական ամենաբարձր մակարդակով այս իշխանությունը խրախուսեց իր անդամների կողմից խուլիգանական պահվածքը, Ազգային ժողովի մեծամասնության կողմից իշխանազանցման և օրենքների խախտման, պատգամավորների միջև միջանձնային հարաբերությունների և կարգավիճակով պայմանավորված էթիկայի խախտման դեպքերը, ինչի արդյունքն էլ տեսնում ենք բոլորս:

Ոգևորվելով իրենց անպատժելիությունից և տիրանալով իրավապահ համակարգին` քպ-ականները սկսել են հարցազրույցների միջոցով նախաքննական մարմիններին ուղղորդել և իրենց կեղծ վարկածները դարձնել հիմնական, ինչը, միանշանակ, չի ստացվելու… »։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ  Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Իսկապես, պարո՛ն Օհանյան, և ո՞վ պետք է պատժեր Ձեր նշած ՔՊ-ականներին: Հենց նրանց անպատժելիության մթնոլորտը վերացնելու, արատախիլ անելու համար էլ հասարակությունը ձեր խմբակցությանը և մյուս ընդդիմադիրներին գործուղել է Ազգային ժողով, իսկ դուք թույլ եք տվել, որ այդ անպատժելիության մթնոլորտն արմատներ գցի հենց ԱԺ-ում: Միշտ էլ բոլոր հասարակություններում էլ, երբ իրավական համակարգն իր տեղում չէ, հասարակությունն է որոշում և իր օրենքներով պատժում օրինախախտներին: Դուք, պարո՛ն Օհանյան, բանակում չգրված օրենքներով պատժելու կանոնների քաջատեղյակ եք, և, հավանաբար, համոզվել եք դրա արդյունավետության մեջ: Շիշը նետելը բավարար չէր: Իհարկե, հասկանալի է, որ նյադերն են տեղի տվել, որ երկար ժամանակ իրավական լուծումի սպասում է դրդել դրան, եթե հաշվի առենք նաև Ձեզ անձնական չափազանց զուսպ տեսակը, դա պահի թելադրանք էր և ոչ թե մտածված պատիժ: Զինվորականներն այդպես չեն պատժում:

Հասարակությունը ձեզ գործուղել է ԱԺ, որ նաև պատժի տեսակները որոշեք ինքներդ, իսկ հիմա, պարո՛ն գեներալ, Դուք սպասում եք, որ էլի հասարակությունն ինչ-որ ձևով արձագանքի: Ո՛չ, այս դեպքում գնդակը ձեր դաշտում է, իսկ գոլ խփելու ձևին դուք հասարակությունից ավելի քաջատեղյակ եք: Հավատացեք, որ գոլ խփելուց հետո երկրպագուների բանակն ավելանում է, իսկ ծափերը չեն ուշանում:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular