ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական երկակի ստանդարտներ, որ հարցերի լուծումը տանում են փողոց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուռն քննարկման առիթ հանդիսացավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած հերթական միջադեպը, որը ևս հասավ բռունցքներով հարվածելուն: 2018թ-ից հետո ձևավորված ԱԺ-ում նման միջադեպերի պակաս չկա:

Էականն այն է, որ նման միջադեպերը կանխելու համար որևէ իրավական և ոչ իրավական գործողություն չի արվել: Նախ ՔՊ-ական Սասուն Խաչատրյանը, երբ հարվածեց Էդմոն Մարուքյանին, որևէ պատասխանատվություն չկրեց՝ ո՛չ քաղաքական և ո՛չ էլ իրավական:

Հետագայում, երբ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ոտքով հարվածեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին և  նման մի քանի այլ դեպքերով իրավական ընթացք չեղավ: Ընդդիմադիր պատգամավորները հարցը համարեցին լուծված, այսպես ասած, տղայական կռիվ ու վերջ:

Իսկ երեկ ՔՊ պատգամավերներն այնքան արագությամբ էին ոստիկանություն զանգել, որ Մհեր Սահակյանը չէր հասցրել հասնել «Հայաստան» դաշինքի միջանցք: ՔՊ-ն կրկին դիմեց էժանագին մեթոդների՝ լուրեր տարածեց, թե Մհեր Սահակյանը թաքնվել է կանանց զուգարանում և նման բաներ: Ժողովրդկան խոսքը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ մարդը դիմացինին մեղադրում է նրանում, ինչին ինքն է ընդունակ:

Ի դեպ, տեղեկությունը տարածողը Վահագն Ալեքսանյանի անվան հետ կապվող և ՔՊ վարչության գրասենյակում գործող լրատվականն էր: Ժամանակին այդ նույն տղայական պատասխանն էլ ընդդիմադիրները չտվեցին և այս իրավիճակը նաև նախորդ միջադեպերը հանդուրժելուց է բխել:


Իսկ ինչո՞ւ Մհեր Սահակյանը վազեց «Հայաստան» դաշինքի կողմը: Ռեակցիան բնական է, քանի որ երբ արդեն հարվածել էր, գոնե այդ պահին իրեն այդտեղ պետք է չհարվածեին, իսկ իրեց դաշինքի հատվածում ընդդիմադիր պատգամավորը շատ ընկերներ ունի: Տարօրինակ է նաև այն, որ բարոյական արժեքներից խոսում է մի քաղաքական ուժ, որ ամիսներ առաջ իրենց սենյակ էր հրավիրել ընդդիմադիր պատգամավորների օգնականներին՝ խոսելու նպատակով և տասնյակով հարվածել էին երկու հոգու: Այստեղ իրավական առումով կրկին երկակի ստանդարտներ գործեցին և որևէ մեկը պատասխան չտվեց: 


Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ժողովրդավարության և դատական համակարգի բարեփոխումների մասին գոռում են իշխանության ներկայցուցիչները և հենց իրենք իրավական համակարգին ուղղված իրենց հրահանգներով խլացնում են այդ ձայնը: Ինչո՞ւ ձերբակալել Մհեր Սահակյանին, իսկ օրինակ՝ Վահագն Ալեքսանյանին, ոչ: Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ իրավական համակարգում կան երկակի ստանդարտներ:

Երբ իրավական հարթությունում հարցերը չեն կարգավորվում՝ լուծումը մնում է փողոցային օրենքներին, իսկ արդյուքը՝ իրավական պետություն չունենալն է:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular