Արտակարգ դեպք Երևանում. ԵՊՀ-ի ուսանողը, վտանգելով իր կյանքը, կանխել է բնակարանային գողությունը, իսկ գողերին...
ԻՐԱՎՈՒՆՔԵրեւանում, փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Մարտուն Վ.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Թոթովենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, որտեղ նա փորձել է գողություն կատարողներին վնասազերծել։
Նույն օրը ոստիկանները Թոթովենցի փողոցից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել 38-ամյա Գեորգի Պ.-ին եւ 30-ամյա Կարեն Տ.-ին: Պարզվել է, որ Մարտուն Վ.-ն Թոթովենցի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկում նկատել է գողություն կատարողներին: Նրանցից մեկը իր մոտ եղած գազային բալոնով փչել է Մարտուն Վ.-ի դեմքին ու դիմել փախուստի։
Աղբյուրի փոխանցմամբ, տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել, քանի որ, ըստ բժիշկների, նա, հնարավոր է, տեսողության հետ լուրջ խնդիներ ունենար։ Մարտուն Վ.-ն սովորում է Երևանի պետական համալսարանում, 2-րդ կուրսում։