ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Երևանի ոսկերչական գործարանի շուրջ՝ քրեական գործեր, ապրանքի առգրավում, տարաբնույթ ճնշումներ և այլն: Ամեն ինչ սկսվել է նախորդ տարի, երբ գործարան են ներխուժել իրավապահ համակարգի ներկայացուցիչները և, «մասկի շոուի», «բռնեմ, փռեմ ասֆալտին» ոճի բոլոր «կանոններով» բերման ենթարկել գործարանի 83-ամյա տնօրենին: Խոսքը Հայաստանի ոսկերչության «ակսակալներից» մեկի՝ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող, ողջ կյանքը բանգավառի զարգացմանը նվիրած Էմիլ Գրիգորյանի մասին է:

Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը» չի ավարտվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանին բավական թափանցիկ ակնարկներ են արվել՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով՝ կապված գործարանի հետ: Էմիլ Գրիգորյանը հրաժարվել է ցանկացած տեսակի գործարքից, արդյունքում կալանավորվել է: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կփորձենք ճշտել, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Պարզապես նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, դեռևս 2016 թ.-ին հարուցված է եղել քաղաքացիական գործ. իբր Ոսկերչական գործարանը պետությանը 1 մլրդ 90 մլն դրամի չափով գումար է պարտք:

Երեք ատյանի դատարաններին էլ բավարար ապացույցներ և փաստեր այս մասով չեն ներկայացվել, և վերջին ատյանի դատարանի՝ ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ գործարանը որևէ մեկին, առավել ևս՝ պետությանը, ոչինչ պարտք չէ: Սակայն այդպիսի որոշումից հետո, ի հակառակ ողջամիտ տրամաբանության և փաստացի ոտնահարելով օրենքը, 2021 թ.-ին, իբր նոր հանգամանքների ի հայտ գալով, արդեն քրեական գործ է հարուցվել գործարանի տնօրենի դեմ: Եվ սկսվել է գրոհների նոր շարք:

Ի մասնավորի, կալանք է դրվել գործարանի բանկային հաշիվների վրա, երեք խանութներից առգրավվել է շուրջ 400 մլն դրամի ապրանք: Դատական հինգ որոշում կա, ընդհուպ՝ Վճռաբեկ դատարանի, որոնց համաձայն, ապրանքը պետք է վերադարձվի գործարանին, սակայն այն ոչ միայն չի վերադարձվել, այլ հակառակը՝ քրգործում իրեղեն ապացույց է դարձել, ինչը իրավաբանները համարում են ոչ օրինական: Այս ընթացքում գործարանը մոտ 30 աշխատակից է կորցրել, հաճախորդներ ու գործընկերներ և հիմա սպասում է դատական հերթական նիստերին:

Թե ինչու են այս գործարանի շուրջ նման իրադարձություններ տեղի ունենում, իհարկե, կարելի է ենթադրել: Առնվազն առաջին հայացքից տպավորություն է, որ գլխավոր նպատակն է՝ հասնել նրան, որ սեփականատերերը «զզվեն» այս ամենից ու պարզապես ձեռք քաշեն գործարանից: Հաշվի առնելով գործարանի «աշխարհագրական դիրքը»՝ շատ հավանական է, որ ինչ-որ շրջանակներ աչք ունեն գործարանի վրա, բայց ոչ թե որպես աշխատող կառույց, այլ շենք-շինություն: Իսկ թե ինչի կարող է վերածվել այդ տարածքը նման պարագայում, դժվար չէ պատկերացնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular