ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստում երեկ պետք է հրապարակվեր առանցքային վկա Թոռնիկ Ալիյանի նախաքննական ցուցմունքը: Բայց նա հերթական անգամ չէր ներկայացել դատական նիստին։ Եթե մինչ այս Ալիյանը դատական նիստերից խուսափում էր՝ պատճառաբանելով, թե կարևոր հանդիպումների, նիստերի պիտի մասնակցի, այս անգամ հեռախոսով տեղեկացրել էր, թե... մոռացել է, որ դատական նիստ կա նշանակված։ 25 տարեկան երիտասարդի նման «ամնեզիան», սակայն, դատավարության այլ մասնակիցների տպավորությամբ, նույն «հիմքերն» ունի, ինչ «կարևոր» հանդիպումների մասնակցելու հիմնավորմամբ դատական նիստերին չներկայանալը: Ինչպես արդեն նշել ենք, Ալիյանը անհանգստություններ ունի, որ շուտով փոխվելու է իր կարգավիճակը:

Որոշ ժամանակ առաջ Ավետիք Չալաբյանը նշել էր, թե Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը «իշխանության կեղտոտ խաղի զոհն է դարձել և իր հարցաքննությամբ դատարանում ինքն ուղղակի խայտառակ կլինի, ուստիև խուսափում է հրապարակային հարցաքննությունից»: Դրանից մեկ շաբաթ անց Ալիյանը մեկ անգամ ներկայացավ դատարան ու «չեմ հիշում»-ների շարանի (էլի հիշողության խնդիր) արանքում հասցրեց պետական մեղադրանքը փաստացի ամբողջությամբ քանդել: Ավելին, ստիպված էր ընդունել, որ գումարային ողջ խոսակցությունն ինքն է նախաձեռնել: Հնարավոր է՝ այդ նիստն էլ ավելի է մտահոգել Ալիյանին իր հետագա ճակատագրի առումով, ու այս անգամ «խնդիրներ» են ծագել ոչ միայն գործի հանգամանքները, այլև ընդհուպ դատական նիստի օրը հիշելու առումով:

Ի դեպ, երեկ էլ Ավետիք Չալաբյանը այս առումով նշեց. «Քանի որ այս ամբողջ դատական պրոցեսը գործող իշխանությունների կողմից սարքված կեղծիք է, և իրենք Թոռնիկ Ալիյանին օգտագործել են որպես գործիք` այդ կեղծիքը թխելու համար, հիմա ես ենթադրում եմ, որ Թոռնիկ Ալիյանն ուղղակի հասկացել է, որ այս իշխանությունն իրեն օգտագործել է որպես գործիք և մոռացել է իր մասին։ Ինքը ստիպված է իշխանության սարքած կեղտը գալ ու էստեղ իր վրա վերցնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular