ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից․ Արթուր Դավթյանը հարցազրույց է տվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դավթյանն անդրադարձել է Արցախի դատախազի պաշտոնում նշանակվելու լուրերին, իր՝ Արցախ այցի նպատակներին։ 

-Պարոն Դավթյան, արդեն տևական ժամանակ գտնվում եք Արցախում։ Մամուլը գրում է, որ Դուք նշանակվելու եք Արցախի դատախազ, ճի՞շտ է տեղեկությունը։

-Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ այդ հարցին պատասխանեմ ես:  Անհրաժեշտության դեպքում դրան կանդրադառնան Արցախի պատկան մարմինները:

- Այդ դեպքում, ո՞րն է Ձեր՝ Արցախ այցելելու նպատակը։ Այցը մամուլի ուշադրության կենտրոնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախն արդեն 100 օրից ավել է, ինչ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից, ինչպես նաև այն, որ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է պետնախարար, իսկ դատախազի պաշտոնը թափուր է։ 

Ափսոսում եմ խորապես ոչ միայն իմ, այլ Հայաստանից ցանկացած մեկի Արցախ այցի նկատմամբ նման ուշադրության համար: Իմ այցը Արցախ նվազագույնն է, որ կարող եմ այս պահին անել, շատերը պետք է գան: Պաշտոնավարման ավարտից հետո սա ամենևին էլ  իմ առաջին այցը չէ Արցախ: Նախորդ տարվա դեկտեմբերից, չնայած դժվարացել է Արցախ այցը, բայց մեծ ցանկության դեպքում  անհնար ոչինչ չկա:  Նախորդ տարի սեպտեմբերի երկուսին՝ Արցախի անկախության տոնին, գտնվելով Ստեփանակերտում՝ պատրաստակամություն եմ հայտնել իմ համեստ ներդրմամբ  աջակցել խնդիրների լուծմանը, ընդ որում՝ հնարավոր ցանկացած եղանակով և ըստ անհրաժեշտության: Նպատակս մեկն է՝ պարզապես այս դժվար պահերին գտնվել Արցախի, Արցախի ժողովրդի  կողքին: 

-Ինչպե՞ս են վերաբերվում Ձեր այցին Արցախի և Հայաստանի իշխանությունները։

- Իմ բոլոր այցերի վերաբերյալ որևէ բացասական  արձագանք չեմ նկատել որևէ շրջանակից: Արցախի իշխանությունները մշտապես գրկաբաց ու մեծ ոգևորությամբ են ընդունել, ընդ որում՝ և պաշտոնավարման ժամանակ, և հիմա:

-Ի՞նչ իրավիճակ է Արցախում, պաշտոնատար շրջանակների հետ հանդիպումներ ունենում ե՞ք։

- Իրադրությունը, անկասկած, բարդ է։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով  խախտված են մարդկանց բոլոր իրավունքները՝ սկսած սննդի, առողջապահական, նվազագույն կենցաղի կազմակերպման հարցերից, մինչև ազատ տեղաշարժ։ Անկախ դրանից, Արցախի իշխանությունների, պատկան մարմինների ջանքերն ուղղված են իրենց առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը,  կյանքի բոլոր ոլորտներում բարդագույն խնդիրների լուծմանը։ Հոգիս փառավորվում է Արցախի հերոսական ժողովրդի դիմադրողականությամբ ու ազնիվ պայքարի պատրաստակամությամբ: Անգնահատելի է  ռուսական խաղաղապահ ուժերի դերը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործում։  Ինչ վերաբերում է իմ շփումներին, դրանք բազմազան են ու երկուստեք անկաշկանդ: Վստահեցնում եմ՝ Արցախը հավաքական իմաստով բարի գալուստով է դիմավորում յուրաքանչյուրին:

-Ինչպե՞ս կարձագանքեք Արցախում գլխավոր դատախազի պաշտոնի համար մրցակցության մասին տարածվող լուրերին, ինչի համատեքստում նաև Ձեր անունն է շրջանառվում։ 

-Այդ քննարկումները, իմ կարծիքով, զավեշտալի են առնվազն իմ հասցեականությամբ: Անձամբ ես  պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և որևէ դիրքից։ Պատրաստ եմ ծառայել այնտեղ,  որտեղ իմ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն: Ինձ համար կարևոր չէ ծառայողական կարգավիճակը ընդհանրապես, դա, իհարկե, հարթակն է կոնկրետ պատասխանատվության  ու անելիքի, բայց առանց դրա էլ կարելի է օգտակար լինել: Բացարձակ անընդունելի է այսօր Արցախում ծառայողական որևէ դիրքում մրցակցության միտք գեներացնելը:

-ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարման ավարտից հետո Ձեզ այլ աշխատանք ՀՀ իշխանությունն առաջարկե՞լ է։

-Չեմ կարծում, թե այս հարցը հանրությանը հետաքրքրող օրակարգային հարց է:

-Եթե այդտեղ եք արցախցիների կողքին լինելու համարայդ դեպքումե՞րբ եք վերադառնում Հայաստան։ 

- Կոնկրետ գրաֆիկ չունեմ, ոչ գալուց, ոչ գնալուց, Աստված կառաջնորդի:

-Դժվար չէ՞ գլխավոր դատախազի պաշտոնում ակտիվ գործունեությունից հետո զբաղվել միայն դասախոսությամբ։

-Ոչինչ դժվար չէ կյանքում, երբ ներդաշնակ ես ապրում: Հաստատ ձանձրանալու հնարավորություն դեռ չեմ ունեցել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular