ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջադեպին ականատես Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը չեն հարցաքննվել, պնդում են՝ Սահակյանի ձեռքին որեւէ առարկա չի եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը, որոնք այսօր ներկա են եղել խորհրդարանում ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստանի» պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իրենց էջում արձագանքել են դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։

«Դատապարտում եմ սույն թվականի մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունը: Այն ոչ միայն չի արտահայտում օբյեկտիվ իրականությունը, այլեւ պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Լինելով դեպքի անմիջական ականատես` հայտարարում եմ, որ մինչ այս պահը չեմ հարցաքննվել, հետեւաբար հայտարարությունը միակողմանի է եւ նրանում տրված նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը:

 

Ավելին՝ աղաղակող սուտ է այն փաստը, որ իբր Վլադիմիր Վարդանյանն իր տեղում նստած է եղել, ոչ մի սադրիչ գործողություն չի ձեռնարկել, առաջինը չի մոտեցել իր տեղում նստած Մհեր Սահակյանին եւ նաեւ այն, որ իբր Մհեր Սահակյանի ձեռքին եղել է որեւէ առարկա, որով իբր վերջինս հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:

Հ. Գ. անթույլատրելի համարելով նման դեպքերի կրկնությունը, գտնում եմ, որ չպետք է խտրական մոտեցում լինի համանման դեպքերին, բայց, ցավոք, քաղաքական մեծամասնությունը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով եւ իրականությունը խեղաթյուրելով»,– գրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Գեղամ Նազարյանն էլ գրել է.

«Այսօր` 2023թ. մարտի 31–ին, ժամը 18.00–ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն անդրադառնալով այսօր Ազգային ժողովի թիվ 314 սենյակում տեղի ունեցած միջադեպին հայտարարել է, թե հարցաքննվել են դեպքին մասնակից մի շարք անձինք եւ նույն հայտարարությունում, հաստատական տոնով պնդում, թե իբր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ինչ որ առարկայով։

Մինչ այս պահը` 19։15 ին ես, որպես դեպքի ականատես դեռ չեմ հարցաքննվել, իսկ ինչ վերաբերում է ինչ որ առարկայով հարվածելելուն, ապա պնդում եմ, որ Մհեր Սահակյանի ձեռքին որեւէ առարկա չի եղել եւ նա որեւէ առարկայով չի հարվածել։

Ավելին, Մհեր Սահակյանը հարվածել է այն պահին, երբ Վլադիմիր Վարդանյանը գորգոռալով մոտեցել է Մհեր Սահակյանին։

Մնացածի մասին քիչ ավելի ուշ»,– գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular