ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը երեկ վերահաստատեց, որ իր և Ալիևի միջև գործում է բանավոր պայմանավորվածություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը երեկ, ըստ երևույթին, վերահաստատեց, որ իր և Ալիևի միջև գործում է բանավոր պայմանավորվածություն։ Հանրությանը հայտնի է գրավոր պայմանավորվածություններ, որոնք ընդունվել են 2020թ նոյեմբերի 9-ին և 2021թ հունվարի 11-ին։

Դրանից հետո եղել են Փաշինյան-Պուտին-Ալիև, Փաշինյան-Միշել-Ալիև և մի քանի նման հանդիպումներ, որից հետո հայտարարություն է տարածվել կողմերի ստորագրությամբ։ Այդ հայտարարություններից և ոչ մեկում նշում չկա ապրիլի 1-ին ինչ-որ բան Ալիևին փոխանցելու մասով։ Դա առնվազն կհակասեր նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, որով զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ արդեն կանգնած են։ Իհարկե, այս կետը գործնականում ավելի շատ խախտվել է, քան կատարվել, սակայն դրա մասին, որևէ տեղ գրված չէ։ Ապրիլի 1 ամսաթիվն էլ գրանցել չէր լինի, քանի որ մասնագետներն առնվազն կխոսեին հակասության մասին։ 


Կովսականի իրադարձությունները հիշելով՝ հավանաբար հիշում ենք նաև այն, որ ամիսներ անց ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է նահանջի հրաման տվել։ Ընդ որոմ՝ նման լիազորություն չունենալով, քանի որ երկրում ռազմական դրություն չէր, և ինքն, ըստ Սահմանադրության, լիազորված չէ զինված ուժերին հրաման տալու։


Հետաքրքրական է, որ վարչապետը սահմանել է կարմիր  գիծ, ըստ որի իր համար ՀՀ տարածքը 29 800 քկմ է։ Մի անգամ չէ, որ ասում է, թող Արցախը գնա և բանակցի իր և իր ժողովրդի փոխարեն, որ ինքն արցախցիների քվեն չունի։

Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ երբ Արցախի ինչ-որ բնակավայր պետք է հանձնվի թշնամուն, ապա ինքն այդ տեղում է, ինքն է որոշում երբ հանձնի և որքա՞ն հատվածը, բայց երբ Արցախը վտանգված է, ապա անելու ոչինչ չունի, և խնդիրը դառնում է արցախցունը և իրեն անվերապահորեն ենթարկվող Արցախի գործող իշխանությունը։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապտյանը չհակադարձելով պնդմանը բացատրեց, թե որն է նման վարքագծի իրական պատճառը։ «Սա մեկ անգամ ևս վերահաստատում է այն, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր խոստումներ է տվել։ Հնարավոր է, որ նմանօրինակ փաստաթուղթ չունի, բայց Ադրբեջանի հաճախ կոշտ կեցվածքը, ելնում է այն իրողությունից, որ Ադրբեջանի նախագահին գործնական խոստումներ է տվել։ Չեմ բացառում, որ բանավոր խոստումների շարքում է նաև Զանգեզուրի միջանցքը։ Ուղղակի Փաշինյանը փորձում է մանևրել, դե Ադրբեջանն էլ ուժի դիրքերից է խոսում։ Նախկին լրագրողն իրեն թվացյալ պրոֆեսիոնալ մակարդակով փորձում է երկրների ղեկավարների «գցել», բայց այդ գործընթացի հետևանքով, քաղաքացին է տուժում, իսկ ինքն արդարանում է։ Որևէ կարմիր գիծ Փաշինյանը չի թողել։

Իր համար միևնույն է ի՞նչ կլինի, կարևորը, որ իր լրատվամիջոցներով մարդկանց մանիպուլացնելով, անիրազեկ և, ցավոք սրտի, դեռ իրեն հավատացող մարդկանց հիմարությունների միջոցով կարողանա խաբել։ Այս ամեն ինչը, իհարկե, վերջ ունի և գալու է քարեր հավաքելու ժամանակը ,բայց մինչ այդ քաղաքական ընդդիմությունը մեծ խնդիր ունի՝ այս մարդը մեր երկիրն անպաշտպան  է թողել։ Իսկ ո՞վ  կարող է կանխարգելիչ գործողություններ անել Ալիևի քայլերի դեմ։ Փաշինյանն  ասում է, որ Հայաստանն անվտանգ չէ։ Իսկ, որ ուժը կարող պաշտպանել Հայաստանը։ ՀԱՊԿ-ն այստեղ փաստաթուղթ պատրաստեց, Փաշինյանը ստորագրե՞ց, ոչ՝ մերժեց։ Ինչո՞ւ, որովհետև իր և իր ընտանիքի ցոփ ու շվայտ ապագան խոստացել են Արևմուտքից։ Միակ լուծումը, ես տեսնում, որ ՀԱՊԿ-ն իր փաստաթղթով կատարի իր պարտականությունները, որի վերաբերյալ Լավրովն ասել է, որ ՀՀ-ի ստորագրումից հետո 2 օրվա ընթացքում Ռուսաստանը պատրաստ է փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունները կատարել։ Իսկ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ Հայաստանն անպաշտպան մնա»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular