ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի վատթարացում է կանխատեսել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

iz.ru-ն գրում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին մի շարք բարձունքների ու տարածքների վերահսկողության տակ առնելը սպասելի իրավիճակ է, սակայն այժմ երկու կողմերի համար էլ ավելի դժվար կլինի փոխզիջում գտնելը։ Այդ մասին «iz.ru»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը։


«Վերջին շաբաթների ընթացքում նկատված միտումները ենթադրում էին, որ իրավիճակը հակամարտության գոտում դինամիկ է դառնալու։ Այդ առումով այս վերջին լուրը մի կողմից բնական է, մյուս կողմից էլ դժվար թե կարելի է դա դրական անվանել։ Սա հավասարակշռության փոփոխություն է և որպես հետևանք կլինի բանակցային գործընթացի բարդացում։ Փոխզիջում գտնելն էլ ավելի դժվար կլինի»,- ասել է նա:
Քաղաքագետի կարծիքով այս իրավիճակը չի կարելի սովորական ու նորմալ համարել, քանի որ սա ստատուս քվոյի փոփոխություն է։ «Թեև պետք է ասել, որ ստատուս քվոն ստորագրել են և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը։ Ադրբեջանը, համաձայն գոյություն ունեցող պայմանավորվածությունների, չպետք է իրեն այսպես պահեր: Բայց իրական քաղաքականության մեջ մի բան է՝ պետք է, մեկ այլ՝ օբյեկտիվ իրականությունը։ Ադրբեջանը հասկանում է, որ ստեղծված իրավիճակում կարող է իրեն թույլ տալ նման գործողություններ»,- պարզաբանել է նա։


Դենիսովը հավելել է, որ իրավիճակը սրում է հակամարտության կարգավորման գործընթացը։ «Կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Իհարկե, դա ուղղակի կուլ չեն տա ո՛չ հայկական կողմը, ո՛չ նույնիսկ ռուսական կողմը»,- եզրափակել է «iz.ru»-ի զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular