ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ ջերմացում՝ հայ-ռուսական հարաբերություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հռոմի ստատուտի շուրջ հայ-ռուսական հարաբերությունների սրումը հասկանալի էր, սակայն տարօրինակ կերպով երեկ ռուսական կողմի մի շարք հայտարարություններ աչքի են ընկել բավականին մեղմ ձևակերպումներով։

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր ամեշաբաթյա ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին և հայտարարել, թե Մոսկվան Երևանի հետ բարձր մակարդակի շփումներում քննարկում է միջազգային քրեական դատարանի կանոնագրքի հնարավոր վավերացման հարցը։ «Անհրաժեշտ չեմ համարում բացահայտել այդ շփումների մանրամասները, ենթադրում ենք, որ այս հարցը կկարգավորվի դաշնակցային ու փոխընդունելի ձևով»։

Հիշեցնենք՝ անցած շաբաթվա վերջին սահմանադրական դատարանը հայտարարեց, թե միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի մայր օրենքին։ Եթե այն վավերացվի նաև խորհրդարանում, Հայաստանի իրավապահները պարտավորված կլինեն ձերբակալել Ռուսատանի նախագահին, եթե վերջինս Հայաստան այցելի, այլ հարց, որ Հայաստանի որևէ իշխանություն չունի նման հանդգնություն ձերբակալելու Ռուսաստանի նախագահին, սակայն ՍԴ այս որոշումը բավականին լուրջ նստվածք է տվել և ռուսական կողմից զայրալից հայտարարություններ են հնչում։

Այժմ Մարիա Զախարովայի այս մեղմ տոնը վկայում է, որ ռուսական կողմը ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ է հայկական կողմի հետ և բանակցությունները շարունակում է։ Հայաստանի նկատմամբ մտրակի և բլիթի տրամաբանության մի հայտարարություն էլ երեկ Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն է արել։

Ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի որոշ դաշնակիցներ, այդ թվում Հայաստանը, մասնակցել են Սպիտակ տան նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ «Եթե չեմ սխալվում դրան մասնակցում են մոտ 120 երկրներ, այդ թվում, ցավոք, որոշ մեր դաշնակիցներ Հայաստանի նման։ Ես այդ մասին ափսոսանքով եմ ասում»,- նշել է Կոսաչովը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե ի պատիվ հայերի նրանք վերապահումով են միացել նիստի ավարտին ընդունված հռչակագրին, որը պահանջում է Ռուսաստանից անհապաղ ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական ուժերն Ուկրաինայից և դադարեղցնել ռազմական գործողությունները։

Ըստ Կոսաչովի՝ այդ կետից ձեռնպահ են մնացել 3 երկրներ՝ Հայաստանը, Մեքսիկան և Հնդկաստանը։ Թեև Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ նշված է, որ Հայաստանը վերապահումով է միանում հռչակագրին՝ կապված Ադրբեջանին չդատապարտելու հետ, սակայն Կոսաչովի այս կիսաքննադատական, կիսագովաբանական հայտարարությունը ևս վկայում է Երևանի և Մոսկվայի սառած հարաբերություններում որոշակի ջերմացման մասին։

Ալիսա Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular