ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հայկական տարածքն էլի անվանեց ադրբեջանական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 20/54 բարձունքից  Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։

Ասում էր, որ Ադրբեջանն իր այդ գործողությունը բացատրում է, իբր Հայաստանը այդ ճանապարհներով զինամթերք և մարդկային ուժ է տեղափոխում Արցախ։ Նկատենք, որ վարչապետն իր խոսքում արդարանում էր, որ Արցախը բանակ ունի, ինչպես նաև հայկական տարածքն էլի անվանեց ադրբեջանական։

Նաև նշեց, թե Կոռնիձորի հատվածի ճանապարհը պետք է Արդբեջանին հանձնվեր ապրիլի 1-ին։ Սա ինչպե՞ս և ի՞նչ իրավարար փաստաթղթով, հայտնի չէ։ Տեսնես ի՞նչ այլ վերջնաժամկետներ ունի Հայաստանը, որով պետք է ինչ-որ տարածքներ հանձնի Ադրբեջանին։

Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ, որ իրենք պիտի քննարկեն, թե ինչ են ուզում։ Ինքն ամեն հնարավոր առիթով հաստատում է, որ ձեռքերը լվացել է Արցախից, ապա ինչո՞ւ է ինչ-որ բան հանձնելու բանակցություններն ինքն անձամբ վարում։ Իսկ Արցախն ի՞նչ կարծիք ունի։ Ամեն հարմար առիթով հայտարարում էր, որ Արցախի ժողովրդի քվեն չունի և չի կարող նրանց անունից բանակցել։

Իսկ արցախցիների քվեն ունեցող ղեկավար կազմը հլու-հնազանդ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։ Ստացվում է՝ դե ֆակտո կառավարում է Փաշինյանը, բայց պատասխանատվությունը կրում է Արցախի իշխանությունը։ Այս հարցում ՀՀ վարչապետին գերազանցող, իրոք, չկա։ Իր կառավարման ընթացքում՝ կորցրել ենք Արցախի զգալի հատվածը, մյուս մասի լինել-չլնինելն օրերի հարց է, իսկ կառավարող օրացույցը Ալիևի ձեռքում է, 5000-ի հասնող զոհեր ունեք, 15 000-ի հասնող վիրավորներ, ՀՀ տարածքից օկուպացված է մոտ 150 քառ.կմ տարածք, բանակը բարոյալքված է, նոր էսկալացիաները կախված են Հայաստանի և Արցախի գլխին, դեռ անհետ կորածներ ունենք, որոշների մարմինները նախորդ տարի սեպտեմբերից չենք կարողանում հողին հանձնել, Արցախը ծարունակվում է շրջափակված մնալ և այլն։

Այս ամենում մեղավոր են բոլորը, բայցի վարչապետ Փաշինյանից, որովհետև ինքը կարողանում է դա մատուցել նույնպիսի վարպետությամբ, ինչպես վատ խոհարարը՝ թունավոր ուտեստը: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular