ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ առաքելությունը հաստատում է, որ իրենք կարճաժամկետ գործառույթ ունեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողել է: Այս մասին Deutsche Welle-ի հետ զրույցում հայտնել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:


«Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է», -ասել է Ռիտերը՝ հավելելով, որ հայերը շատ ուրախ են Եվրամիության դիտորդների ներկայությամբ:


Սակայն ԵՄ առաքելության ղեկավարը նաև շտապել է զսպել ակնկալիքները՝ շեշտելով, որ դիտորդները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք, հետևաբար, նրանք չեն կարող արձանագրել, օրինակ՝, հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։
«Մենք չենք կարող միջամտել։ Մենք մեր տրամադրության տակ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ», -ասել է Ռիտերը։


ԵՄ առաքելության ղեկավարի արտահայտությունը մանկական տրամաբանության մեջ անգամ չի տեղավորվում։ Իսկ եթե պատերազմը սկսի ոչ թե գարնանը, այլ՝ ամռանը կամ աշնանը՝ ի՞նչ կփոխվի։ Առաքելության ղեկավարը հույս ունի, բայց նույնիսկ չի հավատում, որ մինչև գարնան ավարտն այդ պատերազմը չի սկսի, քանի որ արբեջանական կողմի տարածք մուտք չունի և զորքերի կուտակուների մասին տեղեկություն չունի։

Այսինքն՝ ԵՄ առաքելությունը հաստատում է, որ իրենք կարճաժամկետ գործառույթ ունեն. այն է՝ խոչընդոտել ՀԱՊԿ առաքելության մուտքը Հայաստան։ Բանն այն է, որ ՀԱՊԿ-ը ևս պատրաստ էր Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել, սակայն Հայաստանի իշախանությունը դրան հավանություն չտվեց։ Նույնիսկ Ռիտերի հայտարարած տրամաբանությամբ՝ սահմանին կանգնած եվրոպական առաքելությունը դեռ որևէ մոնիթորինգային հաշվետվություն չի ներկայացրել։ Նրանց հայ-ադրբեջանական սահմանին տեղակայումից հետո ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը՝ ունենք մեկ տասնյակի հասնող վիրավորներ և նույնիսկ զոհեր։

Սրա վերաբայալ մոնիթորիգային խումբը դեռ որևէ բան չի ասել։ Ադրբեջանական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ է տարածում, թե հայկական կողմը սահմանի այս կամ այն հատվածում խախտել է հրադադարի ռեժիմը, ՀՀ ՊՆ-ն էլ հերքում։ Իհարկե, հասկանալի է, որ ԵՄ դիտորդները մուտք չունեն ադրբեջանական տարածք, բայց ՀՀ տարածքից կարող են առնվազն տեսնել՝ հայկական կողմը հրադադարի ռեժիմը խախտո՞ւմ է, թե՞  ոչ։ Ինչո՞ւ են լռում, գուցե այն պատճառով, որ իրենց հետաքրքրում էր, ոչ թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, այլ՝ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելը։

Ի դեպ, ՌԴ խաղաղապահներն իրենց հաղորդագրություններով գոնե հայտնել են ադրբեջանական կողմի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի խախտման մասին։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular