ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը փորձում է պայթեցնել Արևելքը, սակայն Իրանը չի գնա այդ սադրանքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ մարտի 24-ի գիշերը անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայում ամերիկյան դիրքերի վրա։ Վաշինգտոնը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը իրանական է, պատասխանը եղել է հարվածը իրանական դիրքերին։ Քաղաքագետ Կարինե Գևորգյանը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է պայթեցնել Արևելքը, սակայն Իրանը չի գնա այ սադրանքին։


«tsargrad.tv»-ին տված հարցազրույցում Կարինե Գեւորգյանը նշել է, որ Պենտագոնն այժմ ամեն ինչ անում է Իրանի շուրջ կոնֆլիկտ բռնկելու համար։ Առաջին հերթին դա արվում է այն պատճառով, որ Թեհրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Չինաստանի օգնությամբ, Սպիտակ տան կողմից ընկալվել է որպես աղետ։ Բացի այդ, կարևոր հարցն այն է, թե իրականում ո՞վ է ամերիկյան բազայի վրա արձակել անօդաչու թռչող սարքը։ Բանն այն է, որ Սիրիայում իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:


Քաղաքագետը նշել  է, որ անօդաչու թռչող սարքի արձակումը կարող էին իրականացնել իսրայելական ուժերը, որոնց բազաները գտնվում են Ադրբեջանում։ Ընդ որում, Իսրայելը, որը չունի լուրջ մոբիլիզացիոն ռեսուրս, ակնհայտորեն ինչ որ երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից։ Այնուամենայնիվ Իրանը չի գնա նման սադրանքի:


«Նրանք իսկապես ցանկանում են սադրել իրանցիներին անխոհեմ կտրուկ գործողությունների, բայց դժվար թե հաջողության հասնեն։ Դա Իրանի ոճով չէ»,- վստահ է Կարինե Գևորգյանը։


Ադրբեջանի հետ հակամարտության լույսի ներքո հիմա ոչ պակաս նկատելի դեպքեր են  կատարվում Հայաստանի շուրջ, որտեղ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է փորձում մտնել։ Իրավիճակը Վրաստանում նույնպես ապակայուն է:


«Բեկում կարող է հենց Հարավային Կովկասում լինել: Հայաստանի շուրջ կա Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի զորքերի մեծ կենտրոնացում։ Եվ այդ ֆոնին բուն Հայաստանում տեղի է ունենում միանգամայն անհեթեթ ռուսաֆոբության ֆարս»,- պարզաբանել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular