ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեղին քարտեր Մոսկվայից. Հռոմի ստատուտն ու հայկական թթվասերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սահմանադրականության վերաբերյալ որոշումը, թերևս, լուրջ հետևանքներ արդեն իսկ սկսել է տալ։

Ռուսական իշխանությունները ՄՔԴ-ին միանալուն ուղղված այդ որոշումը գնահատել են որպես Վլադիմիր Պուտինին ուղղված անձնական վիրավորանք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին խստորեն զգուշացրել էր, որ նման քայլը ծանր հետևանքներ կունենա։ Չեն բացառվում թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական պատժամիջոցներ Հայաստանի դեմ։

Ըստ ամենայնի, հենց դրան է ուղղված «Ռոսսելխոզնադզորի» երեկվա նախազգուշացումը։ Պետական կառույցը հայտնել է, թե կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ սահմանելու հարցը՝ կապված հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման հետ։

Հաղորդվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի ձեռնարկությունների կողմից արտադրված հումք, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։

Ռուսաստանն ընդհանրապես հաճախ է այդ գործիքն օգտագործում տարբեր երկրների վրա տարատեսակ ճնշումներ բանեցնելու։ Վրաստանից, հիշեցնենք, տարիներ շարունակ հենց նույն «Ռոսսելխոզնադզորի» որոշմամբ արգելված էր գինու ներմուծումը ՌԴ։

ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմինը պատասխանել է, թե իր ստուգումներով մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Սակայն հասկանալի է, որ խնդիրը բնավ էլ առողջապահական չէ, իսկ իրանական հումքով պատարստված թթվասերը պարզապես քաղաքական գործիք է դառնում։

ՌԴ ԱԳՆ-ն երեկ մեկ այլ նախազգուշացում էլ արել ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով, Մոսկվան ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները» կդադարեն։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ գուցե ՀԱՊԿ-ն է լքում Հայաստանը, Գալուզինն ասել է․  «Հուսով ենք, որ «ով որտեղից է գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության՝ Հայաստանի տարածքում տեղակայումը, կլուծվեն կառուցողական ու փոխշահավետ ձևով»։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը վերահաստատել է դաշինքի պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդի նախագծում ամրագրված Հայաստանին աջակցելու ծրագիրը: «Մենք պատրաստ ենք այս աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը Հայաստանը», - ասել է Գալուզինը, որպես վերջնաժամկետ նշելով հունիսը։ Ինչը վկայում է, որ ՌԴ-ն պարզապես վերնաժամկետ է տվել ՀՀ իշխանություններին՝ ուշքի գալու, այլապես այլ հետևանքներ ևս կլինեն։ 

Սուրեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular