Հռոմի պապը հոսպիտալացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի հիվանդանոցում հայտնված Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, նրա վիճակը անհանգստություն չի առաջացնում։
Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով բուժհաստատության աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ բացառվել է սրտի հետ կապված խնդիրների վարկածը։ Կատարված ուսումնասիրությունները վերաբերել են թոքերի թթվածնով հագեցվածության մոնիտորինգին։
Նշվում է, որ Հռոմի պապը, ամենայն հավանականությամբ, առաջիկա գիշերն անցկացնելու է հիվանդանոցում։
86-ամյա Ֆրանցիսկոսը, ով մարտի 13-ին նշել է պապի պաշտոնում իր ընտրվելու 10-ամյակը, վերջին հարցազրույցներում ասել է, որ իր առողջական վիճակը «համապատասխան է իր տարիքին»: