ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս դրվագը անակնկալ է եղել ոչ միայն քպական պատգամավորների, այլև նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար: Խոսքը ոչ թե բուն հանդիպմանն է վերաբերում, այլ խորհրդարանում այդ մասին հայտարարելուն: Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը նույնիսկ կշտամբել է Միրզոյանին, թե ինչ պարտադիր էր դրա մասին հրապարակավ խոսել: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, որքան էլ զարմանալի է, Միրզոյանը, ինչպես նախարարության կուլիսներում են ասում, «կուլ չի գնացել» և փորձել է հստակեցումներ մտցնել։

Մասնավորաբար, նա ասել է, որ հնարավոր և դիվանագիտության տեսակետից «թույլատրելի» ամեն հարցում պատրաստվում է հանրությանն իրազեկել գործընթացների բաղադրիչների մասին, մի խոսքով՝ բաց խոսել նրանց հետ։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Մոսկովյան հանդիպմանը իշխանությունները պատրաստվում են վերջնական հստակեցումներ մտցնել գործընթացում։ Ըստ այդմ, նախատեսվող հանդիպմանը Միրզոյանը ռուսական կողմին հայտնելու է, որ պատրաստվում են բանակցությունները շարունակել Արևմուտքի առաջարկած ու արդեն տևական ժամանակ բանակցած փաթեթով՝ բաց տեքստով հասկացնելով, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բանակցային հարթակը Արևմուտքն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular