ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ կապված որոշ նրբություններ և ի մի բերել մեր առաջիկա անելիքները՝ տնտեսական ակտիվության վերաբերյալ մեր նպատակադրումները երաշխավորելու իմաստով»:

Պատասխանատուներն անդրադարձել են 2023թ. հունվար-փետրվարի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: Ըստ այդմ՝ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Շինարարության ծավալն աճել է 13.2, ծառայություններինը՝ 23.5, ներքին առևտրաշրջանառությանը՝ 18, արտաքինը՝ 77.7 տոկոսով: Նվազել է սպառողական գնաճի ցուցանիշը՝ կազմելով 8.1 տոկոս: Նշվել է, որ շարունակվում է կապիտալի և աշխատուժի ներհոսքը դեպի Հայաստան:

Քննարկվել են տնտեսության ոլորտում արձանագրվող առաջանցիկ աճի դինամիկայի պահպանման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել արդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և մյուս բնագավառներում ներդրումային նախագծերի ու զարգացման ծրագրերին, բարեփոխումների օրակարգին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, միջազգային տնտեսական միտումներին և այլն:

Ամփոփելով՝ երկրի վարչապետը կարևորել է տնտեսական շարունակական աճի ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել Կառավարության նպատակադրումների կյանքի կոչումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular