ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանության օրոք ես ոչ մի բանից չեմ զարմանում. Վահե Գրիգորյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ նույն հարցի վերաբերյալ ՍԴ-ն 2004թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Ուստի, խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում փոփոխություն կատարելուց հետո: ՍԴ-ի երկու որոշումների հակասության մասին հայտնել է սահմանադրագետ Վահե Գրիգորյանը։ Թեմայի վերաբերյալ հարցեր ենք ուղղել Վահե Գրգորյանին։


-Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞վ է արտահայտվում այդ անհամպատասխանությունը։


-Սահմանադրական դատարանն իրավունքի տեսանկյուևնից ինքն իրեն չէր կարող և չպիտի հակասեր։ Փաստորեն, ՍԴ-ն` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը, որն առավել հայտնի է որպես Հռոմի ստատուտ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու միջոցով ,ըստ էության, ինքն իրեն, իր որոշումը և առհասարակ Սահմանադրությանը հակասող է ճանաչել, ինչը իրավական աբսուրդ է, չնայած` մենք այս իշխանության օրոք սովոր ենք ոչ ողջամիտ իրողություններ տեսել։

Այսինքն՝ ՍԴ-ն ներկայիս Սահմանադրությանը հակասող է ճանաչել իր անբողոքարկելի որոշումը, մինչդեռ 1995թ-ի և 2015թ վերաբերելի հոդվածները, ըստ էության, նույնությամբ, նույն բովանդակությամբ և փաստական հանգամանքներով նույնական են, հետևաբար դա անհնարին պիտի լիներ։ 


-Այդ համապատասխանությամբ հանդերձ հարցը կարող է ԱԺ օրակարգում հայտնվել։


-Այս իշխանության օրոք ես ոչ մի բանից չեմ զարմանում։ Նպատակը հենց այն է, որ նախագիծը բերվի Ազգային ժողով։ Իհարկե, այն կարող էր ներկայացվել Սահմանադրական դատարանի քննությանը հենց Սահմանադրության փոփոխության փաստի ուժով, քանի որ նախորդ անգամ ՍԴ-ն արդրադարձել էր Հռոմի ստստուտի 1995թ-ի Սահմանադրության լույսի ներքո, քանի որ 2004թ-ին գործում էր 1995թ Սահմանադրությունը։ 


-Երբ այն հայտնվի ԱԺ-ում վիճարկման հնարավորություն կլինի՞։


-Ո՛չ, քանի որ այն իրենից ներկայացնում է միջազգային պայմանագիր, և համաձայն Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի՝ միջազգային պայմանագրերը և կոնվենցիաները իսկզբանե ներկայացվում են ՍԴ քննարկմանը, այնուհետև բերվում են ԱԺ, հետևաբար ԱԺ-ի կողմից վավերացնելու դեպքում դրա վիճարկում չի կարող նախատեսել։ Մնում է միայն դրանից դուրս գալու տարբերակը, որը քաղաքական որոշում է և չի ենթադրում անհատի կամ կազմակերպության կողմից վիճարկում, պարզ ասած, պետության լիազորություն է:


-Այս հարցը քննարկման առարկա դարձրեց Վլադիմիր Պուտինին ՀՀ-ում ձերբակալելը։ Սա հնարավոր համարո՞ւմ եք։


-Նույնիսկ այն պարագայում, երբ ՀՀ-ն, ցավոք սրտի, տարբեր քաղաքական գործիչների գործողությամբ պայմանավորված հիշեցնում է հոգեկան առողջության պահպանման կենտրոնում բաց դռների օր, միևնույն է, կարծում եմ, որ որևէ մեկը նման ազգակործան արկածախնդրության չի գնա։

Աննա Ավետիսյան



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular