ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 տարի անց Եվրոպայի առաջնություն է վերադառնում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը

ՍՊՈՐՏ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հավաքականների հայտացուցակները, որոնք կմասնակցեն ապրիլի 17-ից 24-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, փոխանցում է Armsport.am-ը։

Նշվում է, որ 3 տարի անց Եվրոպայի առաջնություն է վերադառնում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը նաև Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, մեկ անգամ էլ հաղթել է Եվրոպական խաղերում:

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները ԵԱ-ում հանդես կգան հետևյալ կազմերով՝

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքական. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular