ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ Նիկոլի մտքին է, Գագիկ Մելքոնյանի լեզվի ծայրին է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներն ու փորձագիտական հանրությունը չէր կարող չնկատել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տխրահռչակ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի անհեթեթ և վտանգավոր հայտարարությունները։

Եվ գրեթե բոլորն էլ հասկանում են, որ Մելքոնյանը չէր խոսի ՌԴ նախագահին Հայաստանում կալանավորելու հնարավորության մասին առանց Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգի։ Հիշեցնենք, Մելքոնյանը երեկ հարցազրույց էր տվել, անդրադարձել Հռոմի ստատուտին և Վլադիմիր Պուտինի դեմ կալանքի օրդերին, ու ասել. «Մոսկվային թվում է՝ մինչև հիմա մենք կախված ենք իրենցից: Իրենք մեզ անկախ չեն տեսել երբեք»:

Դիտարկմանը, որ փաստորեն Հռոմի ստատուտի վավերացմամբ եթե ՌԴ նախագահը այցելի Երևան, Հայաստանը պարտավոր է ձերբակալել նրան, Մելքոնյանը պատասխանել էր. «Նախ ինքը չի գա, ոչ էլ Հայաստանը իրեն կձերբակալի: Եթե մենք մտնում ենք էդ պայմանավորվածությունների մեջ, ուրեմն պետք է կատարենք մեր պարտականությունները։ Ես ուզում եմ, որ չգա: Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի չգա: Եթե եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»։ Գագիկ Մելքոնյանն առանձնապես մտավոր ընդունակություններով չի փայլում, ինչպես և իր իշխանական գործընկերների գրեթե ամբողջ կազմը, սակայն Մելքոնյանը երբեք ոչինչ չի ասում առանց Նիկոլ Փաշինյանի անհատական հանձնարարության, ու ռուսական կողմն էլ վստահ է՝ նման անհեթեթ հայտարարության հեղինակն իրականում Փաշինյանն է։

«Ոչ բարով» գեներալը ժամանակին ՊՆ փոխնախարար է եղել թիկունքի գծով, լուրջ կապեր ունեցել ՌԴ ՊՆ-ի և ԳՇ-ի հետ, ուստի նման հակառուսական հայտարարության համար Փաշինյանը պետք է շոշափելի կոմպրոմատներ ունենա նրա դեմ։ Ուշագրավն այն է, որ Գագիկ Մելքոնյանը ժամանակին բիզնեսներ է դրել, հիմա էլ ունի ՌԴ-ում։ Եվ ռուս իրավապահները ակտիվորեն սկսել են քրքրել դոսյեները։

Գիտակցում են, իհարկե, որ Մելքոնյանը ընդամենը խամաճիկ է Նիկոլ Փաշինյանի ձեռքում, սակայն դա նրան չի փրկելու պատժից և անձնական կոշտ պատասխանատվությունից։

Ի դեպ, Փաշինյանն ինքն էլ դեմ չի լինի իր իսկ ձեռամբ փուռը գնացած Մելքոնյանի պատժին։ Նախ, դա հնարավորություն կտա ազատվել վայ-գեներալից, ապա և հիշել 5-րդ շարասյան մասին, ասել, թե նա ներդրված է եղել «Քաղպայմանագրի» շարքերում։

Լիլիթ Զուրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular