ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունների որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկանխատեսելի հետևանքներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հռոմի ստատուտը ճանաչելու Երևանի որոշումը բեկումնային կարող է լինել հայ-ռուսական հարաբերություններում»։

Այս արձանագրումն արել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Հայաստան մուտքի հնարավորությունից զրկված Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները նման քայլի են դիմել ԱՄՆ-ին և Եվրամիությանը իրենց արևմտամետ դիրքորոշումն ապացուցելու համար։

«Հայաստանի իշխանությունները շարժում են Արևմուտքի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռանալու ճանապարհով, թեև Ղարաբաղի հայերի անվտանգության հարցերն ամեն ինչով կախված են Մոսկվայից։ Փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը հանձնել է այդ տարածքը, ինքը վարչապետը Ղարաբաղի հայերին յուրային չի համարում»,- հայտարարել է Զատուլինը։

Կանխատեսել էինք, որ Հռոմի ստատուտի ճանաչման որոշումը լուրջ խնդիրներ է հարուցելու Ռուսաստանում, և ռուսական մեդիան ու հանրային դեմքերը, քաղաքական գործիչները իսկական հարձակում են սկսելու Հայաստանի Հանրապետության դեմ։

Այն, որ Սահմանադրական դատարանի որոշումը լուրջ խնդիրներ է հարուցելու Հայաստանի համար, արձանագրել է նաև ՀՀԿ-ն՝ նշելով, թե իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկանխատեսելի հետևանքներով։

«Գաղտնիք չէ, որ միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսին են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում»,-նշել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները՝ փաստելով, որ ակնհայտ քաղաքական կարճատեսությունը կարծել է, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար։

Ըստ էության, թե՛ հայաստանյան ընդդիմությունը և թե՛ ռուսական շրջանակները ամեն կերպ փորձում են բացատրել, որ առնվազն այս պահին նման որոշում կայացնելը հղի է լուրջ հետևանքներով։

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական այլ մարմինների նախազգուշացումները Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բանի տեղ չեն դրել և ամեն կերպ շարունակում են նույն ուղղությամբ, ինչը ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Արդյոք նրանք հավարկել են այդ հետևանքները, բնականաբար՝ ոչ, ուստի և առաջիկայում պետք է պատրաստ լինել նոր և ծանր հետևանքների։ Մեր «ռազմավարական դաշնակիցը» նման քայլերը անհետևանք չի թողնելու։

Սարգիս Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular