ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական հանցագործությունների հետաքննության հարցում առաջընթաց չկա․ Amnesty International-ի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ

ԻՐԱՎՈՒՆՔ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։

Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի Ադրբեջանում կրկին խստորեն սահմանափակվել է արտահայտվելու ազատությունը, իշխանությունները իրականացրել են ակտիվիստների անօրինական ձերբակալություններ, քաղաքական դրդապատճառներով դատավարություններ, ցրել խաղաղ ցույցերը և խոչընդոտներ ստեղծել անկախ կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի համար։

«Ավելացել է Ադրբեջանի դերը էներգակիրների մատակարարման և տարանցման գործում»։

Հաղորդվում է, որ թեև Ադրբեջանում առկա են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, այդ երկրի դերը էներգիայի մատակարարման և տարանցման գործում մեծացել է։

Ուկրաինայում լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո և Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազել է։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց ավելի ինքնավստահ տնտեսական և ռազմական քաղաքականություն վարել, սակայն ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով անվտանգության իրավիճակը մնում է փխրուն։

Կազմակերպությունը նշում է, որ սեպտեմբերի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած լարվածության ժամանակ Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի տարածքների գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է։

«Ռազմական հանցագործությունների հետաքննության հարցում առաջընթաց չկա»։

Amnesty International-ը նշում է, որ Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 2-ին տեղեկություն է հրապարակել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին։

Կազմակերպությունը նշել է դրանից քիչ առաջ հրապարակված տեսանյութի հետաքննության մասին, որը ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակի զինվորական համազգեստով մի խումբ անձինք հավաքել և գնդակահարել են առնվազն վեց հայ զինվորի։

«Հետաքննությունը շարունակվել է մինչև տարեվերջ, որևէ առաջընթաց չի արձանագրվել պատասխանատու անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Բացի այդ, առաջընթաց չի գրանցվել 2020 թվականի ադրբեջանա-հայկական հակամարտության ընթացքում և անմիջապես հետո կատարված ռազմական հանցագործությունների և այլ խախտումների հետաքննության, ինչպես նաև մեղավորներին հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգոստոսին հայտարարած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի տարածքում ավելի քան 300 անհետ կորած հայերի ճակատագրի մասին դեռ տեղեկություններ չկան»։

Կազմակերպությունը նաև, որ Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների մեծամասնությանը լռեցնելուց հետո, իշխանությունները թիրախավորել են նաև օտարերկրյա լրատվական գործակալություններին:

Նոր օրենքը մեծացրել է պետության վերահսկողությունը ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ՝ պահանջելով բոլոր լրագրողներին պաշտոնապես գրանցել և տեղեկություն հաղորդել «օբյեկտիվորեն»։

Նշվում է, որ իշխանությունների քննադատներին ձերբակալել և ծեծել են։ Ակտիվիստներն ու ադրբեջանա-հայկական հակամարտության վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեցող անձինք թիրախ են դարձել զրպարտչական արշավի, որը կազմակերպվել է կառավարությանն առընթեր սոցիալական լրատվամիջոցների էջերի կողմից համացանցում:

Amnesty International-ը գրում է նաև, որ առնվազն վեց ակտիվիստներ՝ կառավարության քննադատներ, որոնք արտաքսվել էին Ադրբեջան այն բանից հետո, երբ նրանց ապաստանի դիմումները մերժվել էին Գերմանիայում, ձերբակալվել են շինծու մեղադրանքներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular