ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ լուծված չէ ԼՂ հարցը, ռուս խաղաղապահները պետք է մնան Արցախում․ Ալեքսեյ Սանդիկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Նա անդրադարձել է խորհրդարանի ազգային փոքրամասնության պատգամավորների ընթացիկ գործունեությանը, կարեւորել այն մեծ օրենսդրական աշխատանքը, որ նրանք կատարում են ի պաշտոնե, ինչպես նաեւ շեշտադրել տարբեր խնդիրների շուրջ գործադիր իշխանության տարբեր մարմինների հետ համագործակցությունը, ինչի շնորհիվ լուծում են ստանում բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր:

Ալեքսեյ Սանդիկովն ընդգծել է ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի պահպանման ու զարգացման խնդիրների լուծման գործում համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանում ռուսական թեքումով, ՌԴ-ում հայկական դպրոցների աշակերտներին մայրենի լեզվով դասագրքերով ապահովման խնդրին, տեղեկացրել, որ առաջիկայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ռուսական կողմը մեր երկիր կառաքի շուրջ 60 հազար դասագիրք: Իսկ ՌԴ-ում գործող հայկական կրթօջախները կապահովվեն հայերեն դասագրքերով:

Ալեքսեյ Սանդիկովի հավաստմամբ այս տարվա մայիսի 9-ին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունենալիք ֆաշիզմի դեմ հաղթանակի զորահանդեսին ներկա կլինեն նաեւ Հայաստանի երկու վետերան, որոնց տարիքն արդեն անցնում է հարյուրը: «Մեծ հայրենականը մեր երկրի պատմության էջն է, Հայաստանից յուրաքանչյուր 3-րդը մասնակցել է պատերազմին, տվել ենք 100-ից ավելի հերոսներ, ունենք չորս մարշալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Պատասխանելով ուսանողներից մեկի` ռուսական խաղաղապահ զորքի Արցախում տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ հարցին` Ալեքսեյ Սանդիկովը փաստել է իր անձնական տեսակետը. «Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա խաղաղության պայմանագիր, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հարցը, ռուս խաղաղապահները պետք է մնան Արցախում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular