ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթության որակը կվատանա, կլինի մեխանիկական ինչ-որ բան. Ատոմ Մխիթարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծը։


 «ՀՀ կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: 


«Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու  հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել։


Հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։  


Սա նախագծի հակիրճ  բնութագիրն է, սակայն ամբողջ նախագիծ ընթերցելիս մեկ հստակ գիծ է տարվում՝ թե որքան արդիական կլինի ֆիզիկական միջավայրը։ Խնդիրն այն է, որ նոր ստեղծվելիք հիմնադրամի համար դրվում են արդիական հագեցվածության բուհերի բոլոր պահանջները, իսկ կրթական որակ, չափորոշչի փոփոխություն, ուսման մակարդակի բարձարացում կամ միջազգային լավագույն բուհերի շարքին դասվելու հեռանկար, նպատակ չի դրվում։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը թերահավատ է, որ միչև 2030 թվականն այն իրականություն կդառնա։ «Կրթության որակը կվատանա, կլինի մեխանիկական ինչ-որ բան։ Ընդ որում չգիտենք էլ՝ ե՞րբ կլինի։ Դեռ նախագիծ է, բայց արդեն պարզ է, որ դատարկ բան է։ Լրիվ նոր Վասյուկիի պատմությունն է իր տխրահռչակ Օստաբ Բենդեռի պատմությամբ։ Ակադեմիական քաղաքի հիմնումը ոչ մի բանով չի նպաստելու կրթության որակի բարձրացմանը, ընդհակառակը մեկուսացնելու է։ Անհրաժեշտ են առնվազն ենթակառուցվածքներ՝ սնվելու, ժամանցի, բնակության, միայն համալսարանի շենքով ամեն ինչ չի ավարտվում, իսկ այդ ամենը Երևանում արդեն կա։ Ինչի՞ համար է անհրաժեշտ այդ ամենը Երևանից տանելու՝ գուցե շենքերը վաճառելո՞ւ»,- լրատվականի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular