ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հերթական սադրանքն է փորձում ձևակերպել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում իրավիճակը լարելուն զուգահեռ, Ադրբեջանը հերթական սադրանքն է փորձում ձևակերպել։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել է Բաքվում հանդիպում անցկացնել Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ընդ որում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, առաջարկվում է քննարկել վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը։

Վերաինտեգրում ասվածը Ադրբեջանի իշխանությունները հասկանում են բացառապես Արցախի հայաթափումը, Արցախի բոլոր ենթակառուցվածքներն ու կառավարման լծակների իրենց ձեռքը վերցնելուց հետո, Ադրբեջանը արցախահայության հետ անելու է նույնը, ինչ արել է Սումգայիթի և Կիրովաբադի հայության հետ՝ բռնությունների է ենթարկելու և տեղահանելու, ինչը Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե բնավ ցանկություն չունեն բանակցելու վերաինտեգրման հարցի շուրջ, ավելին, մարտի 1-ին կայացած առաջին հանդիպմանը, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել էր նման քաղաքական հարցեր բարձրացնել, Արցախի պատվիրակության ղեկավարը սաստել էր նրան և նշել, թե քննարկելու են բացառապես էներգամատակարարման վերականգման հարցերը։

Դրանից հետո ևս մեկ հանդիպում էլ տեղի է ունեցել մարտի 3-ին և կրկին ճանապարհների բացման ուղղությամբ։ Ըստ էության, Ադրբեջանը չի թողնում, որ փորձեն Արցախը ստրկացնելու, նաև միջազգային հանրությանը փորձում է ներկայացնել, թե ինքը հակված է Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքն ու անվտանգությունն ապահովելու, սակայն արցախցիներն իրենք են դեմ այս հանգամանքին։

Դա լեգիտիմ հնարավորություն կտա Ադրբեջանին, հերթական անգամ սրելու իրավիճակը և ավելի լայնածավալ էսկալացիա սադրելու։ Ցանկացած պարագայում արցախցիներն ու Հայաստանը չունեն այլընտրանք, քան մերժեն Ադրբեջանի ապօրինի պահանջները և Ռուսատանից պահանջեն կատարել իր պարտավորությունները, իսկ միջազգային հանրությունից էլ ավելի խիստ գործողություններ ձեռնարկեն, այդ թվում փաստահավաք առաքելության ուղարկումը Հայաստան, կամ էլ ռուս խաղաղապահներին առանձին մանդատ տալը, որի շնորհիվ խաղաղապահները կկարողանան ավելի արդյունավետ իրականացնել իրենց պարտականությունները։

Սոնա Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular