ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ծաղկաբուծները դժգոհում են էժան ներկրումից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Novostivl.ru-ն գրում է, որ ռուս ծաղկաբուծները մտահոգված են այլ երկրներից չափազանց էժան ներկրմամբ, ինչը խոչընդոտում է ներքին շուկայի զարգացմանը:
Ծաղկավաճառների ազգային ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Անտիպովը խոսել է էկզոտիկ երկրներից ներմուծումների հետ կապված հակադեմփինգային հետաքննություն սկսելու անհրաժեծտության մասին։ Նրա խոսքով էժան ներկրումը վնաս է հասցնում ռուս արտադրողներին, որոնց մասնաբաժինը ծաղկի շուկայում կազմում է ընդամենը 17 տոկոս։


Անտիպովը պնդում է, որ հայրենական ծաղկաբուծները կարողանում են փոխարինել ներմուծման գոնե մի մասը, սակայն դրան խանգարում է ներմուծման շատ ցածր մաքսատուրքը, որը նվազել է մինչև հինգ տոկոսի, ընդ որում Էկվադորից և Քենիայից մատակարարողները խանգարում են ոչ միայն Ռուսաստանի ծաղկաբուծներին, այլ նաև Հայաստանից, Ղազախստանից և Բելառուսից Ռուսաստան ծաղիկ արտահանողներին:
Հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է ցույց տալ ոլորտին հասցված վնասը։

Ծաղկի գործարաններից պահանջվում է ունենալ վերջին 5 տարվա բոլոր հաշվետվությունները և էլեկտրոնային տվյալները: Ինչ վերաբերում է ապրանքների ինքնարժեքին, Անտիպովը մեկնաբանել է, որ յուրաքանչյուր գործարան ունի իր ինքնարժեքը, և կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են վերջնական գնի վրա, բայց այդ գործոնները ավելի ու ավելի են ավելանում համապատասխան թանկացող ծախսերի պատճառով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular