ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը կիբերզենք է ստանում Ռուսաստանից․ WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը Ռուսաստանից տեխնոլոգիա է ստանում թվային տարածքում լրտեսման և գրաքննության, հսկողության և լուսանկարչական սարքավորումների, լսողական սարքերի և ստի դետեկտորների ոլորտում: Այս մասին, Gazeta.ru-ի հաղորդմամբ, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Նյութի հեղինակը պնդում է, որ երկու երկրները կիբերհամագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել երկու տարի առաջ։ Նշվում է, որ նախկինում Ռուսաստանը վախենում էր Իրանին տրամադրել թվային հարձակողական տեխնոլոգիաներ, քանի որ դրանք կարող էին վաճառվել դարքնեթում, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո իրավիճակը փոխվեց, և Մոսկվան սկսել է նման ծրագրային ապահովումը փոխանցել Թեհրանին։

WSJ հոդվածի համաձայն՝ Տորոնտոյի համալսարանի Citizen Lab հետազոտական ​​կենտրոնը հայտնել է, որ Իրանը, իբր, Ռուսաստանից ինտերնետ գրաքննության ծրագրեր է ձեռք բերել ռուսական Proteus ընկերությունից, որոնք տրվել են իրանական բջջային ծառայություններ մատուցող Ariantel-ին։ Բացի այդ, հրապարակման նյութի համաձայն, Իրանը ցույցերի ընթացքում դանդաղեցրել է վեբ-թրաֆիքը և ցուցարարներին որոնելու և ձերբակալելու համար օգտագործել է հսկողության համակարգեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular