ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը բաց սպառնում է Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալու դեպքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը բացեիբաց սպառնում է Հայաստանին հետևանքներով՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու դեպքում։

Սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշել է, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին, թեև Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ 1999 թվականին ստորագրված կանոնադրությունը վերակենդանացնելու իրենց փորձերն ավելի շատ ուղղված են Ադրբեջանի դեմ, սակայն ստեղծված իրավիճակում, երբ միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման վերաբերյալ, գրեթե բոլորը փաստում են, որ դա լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։

Ավելին, ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը երեկ ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությանը հայտարարել է, թե Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր օրդերի համատեքստում։

Պետական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը աղբյուրը ուշադրություն է հրավիրել նրան, որ հայկական կողմը զգուշացրել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի չափազանց բացասական հետևանքների մասին։

Թերևս առաջին անգամ Ռուսաստանը բացեիբաց նախազգուշացնում է Հայաստանին, որ Ազգային ժողովում կանոնադրության վավերացումը կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունում մտադիր են բողոքի նոտա հղել Հայաստանին՝ դրա համար պաշտոնապես ԱԳՆ կանչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։

Վերջինս, ի դեպ, երեկ արդեն մեկ անգամ եղել է Ռուսաստանի ԱԳՆ-ում, հանդիպել փոխարտգործնախարար Միխայել Գալուզինի հետ, թեև պաշտոնապես հաղորդում են, թե քննարկել են Երևանում մինչգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու ծրագրերը, վստահաբար կարելի նշել, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի մտադրությունը ևս դուրս չի մնացել կողմերի շփումներից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի ուղղությունը ՌԴ ԱԳՆ-ում համակարգող Գալուզինը բառացիորեն «շան լափ» է լցրել դեսպանի գլխին, կոշտ խոսակցություն ունեցել, սպառնալիքներով բացատրելով, որ սա վերջին նախազգուշացումն է։ Ընդ որում, Գալուզինն անձամբ Պուտինի անունից է զգուշացրել, որ դա անձնական թշնամանք են համարելու։

Դեսպանն այնքան վախեցած է եղել, որ փոխարտգործնախարարի մոտից դուրս գալուց հետո անմիջապես զանգահարել է Նիկոլ Փաշինյանին, նրան փոխանցել ռուսների մեսիջները, ասել, թե ամեն ինչ շատ վատ է։ Չի բացառվում, որ ռուսական կողմը մի խումբ գործիչների պարզապես անցանկալի անձ հայտարարի։ Ռուսաստանյան տեղեկատվական դաշտում ահագնացող աղմուկն էլ վկայում է, որ քարոզչական ֆոն են նախապատրաստում կոնկրետ քայլերի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular