ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի ԱԳՆ-ն գնահատել է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանը դեմ է միջուկային պատերազմին և կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով։ Այսպես է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը պատասխանել Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին, հայտնում է Sina-ն։

Մաո Նինը հիշեցրել է, որ անցյալ տարվա հունվարին 5 միջուկային տերությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում ընդգծել են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել։

«Ստեղծված իրավիճակում բոլոր կողմերը պետք է կենտրոնանան դիվանագիտական ​​ջանքերի վրա՝ ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար և համատեղ նպաստեն իրավիճակի դեէսկալացմանը», - հավելել է դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular