ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզերի ընտրությունները երբեք գաղափարաքաղաքական չեն եղել. Արմեն Բադալյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ մի քանի համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Բոլորում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Լրատվականի հետ զրույցում ընտրական տեխնոլոգիաների մասնագետ, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը սովորական գնահատեց ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով մարզերում ընտրական պրոցեսների առանձնահատկությունները։

«Սովորական արդյունքներ են։ Այն, ինչ կարելի էր սպասել այս պայմաններում, դա էլ եղավ։ Կա մի քանի սկզբունքային դիտարկում. Հայաստանում՝ մարզերում, տեղի ունեցող ընտրությունները վերջին 20-30 տարվա ընտացքում, հատկապես, հաշվի առնելով Երևանից հեռավորությունը, քվեարկում են այնպես, ինչպես դա  ցանկալի է կենտրոնական իշխանությունների համար։ Եթե Երևանում վարչապետը լիներ, օրինակ, Մաքսիտական կուսակցության ղեկավարը, ապա մարզում հաղթանակ կտաներ այդ կուսակցությունը։ Շատ դեպքերում մարզերում մտածում են, որ, եթե հակադրվեն իշխանությանն, ապա ֆինասավորում չեն ստանա։

Բայցի այդ, մարզերում ընդդիմադիր ուժերը թույլ են լինում։ Մարզերի ընտրությունները երբեք գաղափարաքաղաքական չեն եղել։ Սիսիանում, եթե նախկինում քվեարկությունում անորոշություն կար, ապա հիմա՝ հաշվի առնելով, որ ընդամենը երկու համայնք էր մասնակցում, իշխանության համար դժվար չէր իր ողջ ուժերը, վարչական ռեսուրսը կետրոնացնել այնտեղ և իր համար ցանկալի արդյուք ստանալ։ Սակայն, իմ գնահատամբ, սա դե յուրե հաղթանակ էր։ Պետք է հաշվի առնենք, որ ընդդիմությունն այնքան էլ ակտիվ չի մասնակցել, հատկապես Անիի խոշորացված համայնքում։ Արդյունքները նայելիս կտեսնենք, որ շատ քիչ տարբերություն կար՝  ՔՊ-ն մոտ 5 հազար ձայն ուներ, իսկ մյուս երեք ուժերը միասին՝ մոտ 4,5 հազար։ Այսինքն,  ընդդիմության բացակայության դեպքում, վարչական ռեսուրսների կիրառմամբ Հայաստանում ձայների այդքան մեծ տարբերություն չի եղել։ Սիսիանում էլ տարբերությունը մեծ չէ։ 

Պետք է հաշվի առնել նաև, որ եթե իշխող թիմը Երևանում կորցնի իր իշխանությունը, ապա մարզերում նրանց ներկայացուցիչները րոպեների ընթացքում կլքեն կուսակցությունը։ Մարզերում առկա թաղային հեղինակությունները և այլ ազդեցություն ունեցող անձինք միշտ ձգտում են իշխանության կողքին լինել, սակայն դա չի նշանակում, որ գաղափարապես կիսում են վարչապետի տեսակետները։ Դե ֆակտո, դրանք այն նույն մարդիկ են, որ երեկ Հանրապետական էին, նախորդ օրը ԲԿՀ-ական, և այսպես շարունակ։

Պարզապես պետք է իմանալ մարզերում տեղի ունեցող ընտրությունների սկզբունքները։ Եթե Երևանում իշխանափոխություն լինի, ապա մարզերում ՔՊ-ի կառույցներն օրերի ընթացքում, որպես այդպիսին, կվերանան»,- նշեց Արմեն Բադալյանը։

Ըստ մասնագետի, քաղաքական ընդդիմությունը ոչ թե պետք է դասեր քաղի Իշխանասարի կամ մյուս համայնքների ընտրություններից, այլ՝ 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular