ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը խորապես թքած ունի «խաղաղության դարաշրջանի» վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ փաշինյանական վարչախմբի հայտարարած խաղաղության դարաշրջանը բոլորովին էլ իրեն չի հուզում։ Նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը խախտել է եռակողմ համաձայնագրի առաջին կետը, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և զբաղեցրել է կարևորագույն մի դիրք ու սկսել դրա ինժեներային կահավորումը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իրենք «անհրաժեշտ միջոցներ» են ձեռնարկել Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար։ Ադրբեջանական զինուժի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին ու վերահսկում են այն,- հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ՝ փորձելով ադրբեջանցիներին հետ ուղարկել իրենց ելման դիրքեր, ինչը թերևս գրեթե անիրականանալի է։

Ադրբեջանը տևական ժամանակ քարոզչական միջոցներով փորձում էր իր համար լեգիտիմ հիմքեր ապահովել, Արցախը Հայաստանի հետ կապող գրունտային ճանապարհը փակելու համար, ինչի արդյունքում էլ Արցախի շրջափակումը լիակատար կդառնա, իսկ զարտուղի ճանապարհի օգտագործումը՝ անհնար։ Այդ ճանապարհի մասին գիտեին գրեթե բոլորն Արցախում և այն օգտագործվում էր շրջափակման պայմաններում՝ որոշակի, թեկուզ քիչ քանակությամբ, սննդամթերք և այլ նյութեր տեղափոխելուն։

Հայկական կողմն, իհարկե, այդ ճանապարհով որևէ զենք և զինամթերք չի տեղափոխել, սակայն Ադրբեջանը շաբաթներ շարունակ կեղծ տեղեկություններ էր տարածում՝ մեղադրանքներ հասցեագրելով Հայաստանին։

Թերևս հենց այս ադրբեջանական սադրանքից հետո է Արցախի  արտգործնախարարությունը հայտարարություն տարածել՝ նշելով, թե ակնկալում է ռուս խաղաղապահների գործնական քայլերը, ինչպես նաև հրամայական է համարում միջազգային հանրության կոշտ դիրքորոշումը։ Եռակողմ հայտարարության կոպիտ խախտումը Ադրբեջանի կողմից ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծելու Արցախում, իսկ Հայաստանի գործող իշխանությունները բացարձակապես մատը մատին չեն տալիս այդ ուղղությամբ որևէ քայլ անելու, արցախցիների կյանքը բարելավելու համար, ուստի և Արցախի արտգործնախարարությունը որևէ ակնկալիք չունի փաշինյանական վարչախմբից, և նրա ակնկալիքները միայն ռուս խաղաղապահներից և միջազգային հանրությունից են։
 
Տաթև Գրիգորյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular