ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականում» ստադիոնում անցկացրին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը, հաղորդում, հայտնում է sport.news.am-ը։

2:1 հաշվով կամային հաղթանակ տարան հյուրերը։

10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան  Կամո Հովհաննիսյանի սուր փոխանցումից հետո գերմանական «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը։

28-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հարկադրված փոփոխություն կատարեց։ Վնասվածք ստացավ «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը։ Նրան փոխարինեց Երեւանի ԲԿՄԱ-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։

35-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը։ Ստամբուլի «Բեշիկթաշի» պաշտպան Օնուր Բուլուտի փոխանցումից հետո հեռվից դիպուկ հարված կատարեց հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչուն։

Առաջին խաղակեսում տարածքային եւ խաղային առավելություն ուներ Թուրքիայի հավաքականը՝ գնդակի 62 տոկոս վերահսկողությամբ եւ 7 գոլային հնարավորությամբ գրոհներով։

Երկրորդ խաղակեսում Ստյոպա Մկրտչյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց։ 55-րդ րոպեին նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

59-րդ րոպեին Թուրքիայի հավաքականին դարպասային հրապարակին մոտեցավ ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, հարվածեց դարպասին, բայց վերջին պահին մրցակցի պաշտպանը հեռացրեց գնդակը։

64-րդ րոպեին Ստամբուլի «Գալաթասարայի» հարձակվող Քերեմ Ակթուրքօգլուն դաշտի կենտրոնում ստացավ գնդակը, անհատական անցումով մտավ Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակ եւ գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը։

70-րդ րոպեին անկյունայինից հետո վտանգավոր հարված կատարեց դարպասի ուղղությամբ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, սակայն մի փոքր շեղ ստացվեց։

72-րդ րոպեին դարպասին հարվածեց արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը։ Սեյվ կատարեց «Բեշիկթաշի» դարպասապահ Մերտ Գյունոկը։

76-րդ րոպեին կրկնակի փոփոխություն կատարեց Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Լուկաս Սելարայանին փոխարինեց գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը, Բրիասկո-Բալեկյանին՝ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

80-րդ Հայաստանի հավաքականի արագ գրոհը մրցակցի տուգանային հրապարակում ավարտին հասցրին Բիչախչյանն ու Բարսեղյանը, որի հարվածը շեղ ստացվեց։

84-րդ րոպեին Բիչախչյանը հեռվից հզոր հարված կատարեց դարպասին, սակայն դարպասապահը սեյվ կատարեց։

Թուրքիայի հավաքականը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular