ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային արբիտրաժային դատարանը հօգուտ Իրաքի վճիռ է կայացրել. Argus Media

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան պաշտոնապես հայտնել է Իրաքի դաշնային կառավարությանը, որ դադարեցրել է Իրաքյան Քրդստանից հում նավթի մղումը թուրքական Ջեյհան նավահանգստում բեռնման համար, հաղորդում է Argus Media-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։

Այս քայլը ձեռնարկվել է Բաղդադին տեղեկացնելուց հետո, որ միջազգային արբիտրաժային դատարանն իր օգտին վճիռ է կայացրել քրդական նավթի արտահանման պատճառով Անկարայի դեմ հարուցված երկարամյա գործով: 

Թուրքական պետական Botas ընկերությունը Բաղդադին տեղեկացրել է, որ շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 12:30-ի սահմաններում պոմպակայանի 3 (PS3) հատվածում խողովակաշարի թուրքական կողմում պոմպակայանի աշխատանքները դադարեցվել են, հայտնում է աղբյուրը: Թուրքիան նաեւ ուրբաթ օրը ընդունված որոշումից հետո հայտարարել է, որ թույլ չի տա Իրաքյան Քրդիստանից հում նավթի բեռները լքել Ջեյհանն առանց Բաղդադի համաձայնության:

 

Փարիզի առեւտրի միջազգային պալատի միջազգային արբիտրաժային դատարանում գործը շարունակվել է գրեթե ինը տարի եւ կենտրոնացել է Իրաքի հայցի վրա, որ Թուրքիան խախտել է 1973 թվականի խողովակաշարով տարանցման համաձայնագիրը։

Քրդստանի կիսաինքնավար տարածաշրջանային կառավարությունը 2014-ին իր նավթահանքերը միացրել է Ֆիշկաբուրի թուրքական սահմանային անցմանը՝ միանալով այն խողովակաշարին, որն ավելի վաղ նավթ էր տեղափոխում Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուքի իրաքյան նավթային հանքավայրից դեպի Ջեյհան:

Բաղդադը փորձում է իր վերահսկողության տակ առնել Քրդստանի էներգետիկ ակտիվները, իսկ նավթի դաշնային նախարարությունն անցյալ տարի հայտարարել էր, որ ամերիկյան ընկերություններն արդեն գտնվում են Քրդստանի շրջանում տենդերների եւ պայմանագրերի լուծարման եւ դադարեցման գործընթացում՝ այդ որոշումը կատարելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular