ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Միխայլովը նշել է այն երկրները, որոնցում ԱՄՆ-ը նախատեսում է Վրաստանից հետո սադրանքներ կազմակերպել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vm.ru–ն գրում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սադրում են փորձելով Վրաստանում վերստեղծել «մինի Ուկրաինա», իսկ հետագայում նման իրավիճակներ կարող են առաջանալ այլ երկրներում։ Այդ մասին «vm.ru»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ, ազգամիջյան հակամարտությունների մասնագետ Եվգենի Միխայլովը։


«Vm.ru»-ի զրուցակցի խոսքով ԱՄՆ-ն եռման կետը բարձրացնելու համար անընդհատ փորձում է սադրանքներ իրականացնել,  նպատակն է վերակենդանացնել հակամարտությունները Ռուսաստանի հետ սահմանների մոտ։ «Վաշինգտոնը հսկայական գումարներ է լցնում Վրաստան, որպեսզի ոչ այսօր, ապա գոնե վաղը ռազմական հարձակում իրականացնի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա, և դրանք դառնան հակամարտության նոր օջախ»,- ընդգծել է Միխայլովը։


Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպված հեղափոխությունները, որոնք ոչ առանց Արևմուտքի օգնության են, քաղաքագետի կարծիքով «ապագա ռազմական ագրեսիայի առաջին քարն են»։


«Վաշինգտոնն այսօր Մայդան է կազմակերպում ոչ միայն Վրաստանում։ Նույն ճակատագիրն է սպասվում Հայաստանին, Մերձդնեստրին և բոլոր այն տարածքներին, որտեղ կա Մոսկվայի ազդեցությունը»,- ասել է քաղաքագետը։


Միխայլովի խոսքով, ԱՄՆ-ին չի գոհացնում Վրաստանի իշխող իշխանությունների դիրքորոշումը: Նրանք փորձում են պաշտպանել իրենց ազգային շահերը, այդ թվում տնտեսական համագործակցությունը և լավ հարաբերությունները Մոսկվայի հետ։ «ԱՄՆ–ին շտապ պետք է վատթարացնել իրավիճակը այդ տարածաշրջաններում, որպեսզի զսպվի վրացի այն քաղաքական գործիչների կամքը, որոնք գնալով ավելի քիչ են ցանկանում լսել օվկիանոսից այն կողմ գտնվող կուրատորներին», - եզրափակել է Միխայլովը:


Քաղաքագետը «vm.ru»-ին տված հարցազրույցում ասել է նաև, որ եթե Վրաստանի իշխանությունները չցանկանան պաշտպանել իրենց շահերը, ապա ԱՄՆ-ի համար ավելի հեշտ կլինի բարոյալքել իրավիճակը երկրում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular