ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի ստատուտի մասին որոշումը կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը։

Հայաստանը միջազգային այդ փաստաթուղթը ստորագրել է մոտ 25 տարի առաջ։ Սակայն 2004 թվականին Սահմանադրական դատարանը որոշել էր, թե փաստաթղթով ամրագրված որոշ պարտավորություններ չեն համապատասխանում Հայաստանի մայր օրենքին։ Հայաստանի կառավարությունը անցած տարվա վերջին նիստում էր որոշել փաստաթղթի վավերացման գործընթաց սկսել։

Որպես հիմնավորում նշվել էին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ։ Փաշինյանի իշխանությունը պարզաբանել էր, իբր Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունը և հրատապությունը առաջին հերթին պայմանավորված է դեռևս 2021 թվականի մայիսից սկսած և այնուհետև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով։ Ըստ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի, Միջազգային քրեական դատարանը կարող է քննել Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները, եթե անգամ Բաքուն չի վավերացրել այդ փաստաթուղթը։

Այժմ, երբ Սահմանադրական դատարանը հայտարարում է, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում Հայաստանի մայր օրենքին, հարցը պետք է քննի ու վավերացնի խորհրդարանը։ Իշխող ուժից դեռևս չեն հստակեցրել՝ դեմ են քվեարկելու, թե կողմ։ Իսկ որ քվեարկությունը բացառապես քաղաքական է լինելու, ակնհայտ է։ ՍԴ որոշումը համընկել է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետախուզում հայտարարելու և ձերբակալության որոշման հետ։

Եթե Ազգային ժողովը վավերացնի միջազգային այս կանոնադրությունը, ապա հենց Պուտինը ժամանի Հայաստան, հայ իրավապահները պարտավոր կլինեն ձերբակալել նրան և հանձնել միջազգային դատարանին, օրենքն է այդպես պահանջում։ Հետևաբար, ստատուտի վավերացման դեպքում ՀՀ իշխանությունները կրկին հայտնվելու են ՌԴ իշխանության ու ԶԼՄ-ների քննադատության ներքո, ներկայացվելու է, թե ՀՀ-ն հերթական հակառուսական քայլն է կատարել ընդդեմ ռազմավարական դաշնակցի։ Պարզ չէ՝ արդյո՞ք գործող վարչախումբը հաշվարկել է բոլոր ռիսկերը, թե՞ ոչ։

Նոնա Արտաշեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular