ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գոյ» թատրոնի շուրջ աղմուկն օգտագոծում են փոխնախարարից ազատվելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված աղմուկը սպառնում է դառնալ այս իշխանությունների համար առանցքային փորձաքարերից մեկը։

Տարօրինակ զուգադիպությամբ, սակայն, թատրոնի շուրջ ստեղծված աղմուկը բավականին լավ լուսաբանվում է ոչ միայն ընդդիմադիր լրատվամիջոցներով, այլև՝ իշխանական, ինչը որոշակի զարմանք է հարուցում հանրության մեջ։ Թերևս այս հանգամանքը ունի իր լրջագույն բացատրությունը։

Նշենք, որ թատրոնը թիրախավորվել է գործող իշխանությունների կողմից բացառապես քաղաքական նկատառումներով։ «Գոյ» թատրոնի գլխավոր ռեժիսոր Արթուր Սահակյանը մոլի ընդդիմադիր է, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ատում է նաև թատրոնի թատերախումբը։ Դիմադրության շարժման ժամանակ էլ թե՛ ռեժիսորը և թե՛ թատերախումբը չէին թաքցնում իրենց քաղաքական նախընտրությունները և բավական ակտիվորեն մասնակցում էին ընդդիմադիր ուժերի գործողություններին։

Իշխանության թիրախում, բացի «Գոյ» թատրոնից նաև մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանն է։ Կառավարությունում ցանկանում են ազատվել վերջինիս ներկայությունից, իսկ թատրոնի շուրջ ստեղծված աղմուկը բավականին հարմար պատրվակ է այդ մտահաղացումը իրականացնելու համար, հատկապես իր տեղակալից ազատվելուն դեմ չէ ԿԳՄՍ գործող նախարար Ժաննա Անդրեասյանը։

Խզմալյանը մենաշնորհ ունի մշակութային գրանտներ տալու և նրա գործողությունների վերաբերյալ բավական կասկածներ կան։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մշակութային բոլոր գրանտների ճակատագիրն է որոշում Արա Խզմալյանը, իր հետ կապված տարբեր կառույցների միջոցով։ Նույնիսկ եթե նախարարությունը տենդերներ է հայտարարում մշակութային նախագծերի և ծրագրերի իրականացման համար, փողերը, միևնույնն է, գնում են այն ուղղությամբ, ուր ուղորդում է Արա Խզմալյանը։ Նախկին նախարար Վահրամ Դումանյանի օրոք, Խզմալյանը բավականին հարմարավետ էր զգում իրեն և կարողանում էր մատի վրա խաղացնել ԿԳՄՍ նախարարին՝ իրականացնելով իր բոլոր ծրագրերը։ Ժաննա Անդրեասյանը, թերևս, Դումանյան չէ և չի ցանկանում իր նախարարությունում ունենալ Խզմալյանի պես պատրաստված և կոռուպցիոն սխեմաներին բավականին լավ տիրապետող պաշտոնիայի։

Ավելին, գործող նախարարը ցանկանում է իր ձեռքը վերցնել նախարարության ողջ ազդեցությունը, ուստի և թատրոնի շուրջ ստեղծված սկանդալը, մշակությային տարբեր ոլորտներում Արա Խզմալյանի նկատմամբ դժգոհությունները, և իրավապահների հետաքրքրվածությունը ձեռք է տալիս իշխանական տարբեր կլանների, ուստի և զարմանալի չէ թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի բավական ակտիվ լուսաբանումը։ Սա հնարավորություն է իշխանական օղակների համար՝ փոխնախարարից ազատվելու ։

Անի Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular