ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը Լուկաշենկոյի ինքնաթիռի համար պատժամիջոցներ է սահմանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից օգտագործվող Boeing 737 ինքնաթիռի համար, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

«EW-001PA-ն «Բոինգ 737» ինքնաթիռ է, որը պատկանում է Բելառուսի կառավարությանը եւ որպես նախագահական ինքնաթիռ օգտագործվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ինքնաթիռը, ըստ նախարարության, օգտագործվում է անձամբ Լուկաշենկայի, նրա ընտանիքի անդամների եւ նրա մերձավորների կողմից՝ արտասահմանյան ուղեւորությունների համար։

Ինքնաթիռը գանձապետարանի կողմից հայտարարվել է «արգելափակված սեփականություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular