Ուժգին երկրաշարժեր՝ Ադրբեջանի տարբեր շրջաններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ադրբեջանի երկու՝ Շամխորի և Իսմայիլի շրջաններում։
Այդ մասին հայտնել են Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։
Երկու դեպքում էլ երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 4 բալ, աղբյուրը գտնվել է 9 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին, առայժմ, չի հաղորդվում։