ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ասում է՝ խաղաղության պայմանագիր լինելու է, բայց խճճվել է «ոնց»-ի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը մաշացնող Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, թե խաղաղության պայմանագիր լինելու է։ Նման մի հայտարարություն էլ արել է արդեն երեկոյան, թվիթերյան իր էջում, ընդ որում երկու այս հայտարարությունների մեջ բավական ուշագրավ շերտեր կան, որոնք վկայում են հենց Նիկոլ Փաշինյանի վախերը։ Եթե կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի վրա, ապա արդեն թվիթերյան գրառումը ուշագրավ այլ ձևակերպում է պարունակում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա»։ Եթե առաջին դեպքում հստակ նշվում էր գրավոր փաստաթղթերը, որոնք ստորագրված են և հայտնի բոլորի համար, ապա արդեն երկրորդ դեպքում միայն գրավոր բառը բացակայում է, փոխարենը «պաշտոնական հայտարարություն» արտահայտությունն է արվում։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փոխել է իր իսկ ձևակերպումը, ինչ որ ուժերի քաղաքական ճնշումների ներքո։ Չի բացառվում, որ հենց թուրք-ադրբեջանական տանդեմի, որոնք ամեն ինչ անում են գրավոր փաստաթղթերից անդին, այլ զիջումներ Հայաստանից կորզելու։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ տևական ժամանակ համառ լուրեր են շրջանառվում, թե Փաշինյանը բացի գրավոր պայմանավորվածություններից, նաև բանավոր պայմանավորվածություններ ունի թշնամու հետ։

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի գոյության իրավունքը։ Թե այս պարագայում ինչպես է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, Փաշինյանն այդպես էլ որևէ բացատրություն չի ներկայացրել, կրկին, ընդամենը դիմել է միջազգային հանրությանը՝ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի պարտադրելուն, իսկ Ադրբեջանը , թերևս, պարզ է և հասկանալի, որ ցանկություն չունի կանգ առնելու և շարունակելու է Հայաստանից նորանոր զիջումներ կորզել։

Անի Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular