ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանը խառնել է միջազգային կառույցներին, որ խուսափի պատասխանատվությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի շուրջ գործընթացները՝ կապված կոռուպցիոն բացահայտումների հետ, վերջին օրերին արգելակվել են։

Հիշեցնենք՝ Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին նախարար Գևորգ Սիմոնյանին և մի քանի այլ բժիշկների կալանավորել են։ Տեղեկություններ են շրջանառվում, որ այս կոռուպցիոն համակարգի մեջ անմասն չէ նաև Արսեն Թորոսյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մեծ հաճույքով կողմ կքվեարկի գլխավոր դատախազի միջնորդությանը՝ Թորոսյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու, կամ էլ հենց կալանավորելու վերաբերյալ։

Եթե նախորդ օրերին խոսվում էր, թե Փաշինյանը ինքը դեմ չէ Արսեն Թորոսյանից քավության նոխազ կերտելու և նրան զոհաբերելու հնարավորությանը, ապա այժմ որոշակի իրավիճակ է փոխվել։ Ի դեպ, բոլոր կալանավորվածները արդեն ցուցմունքներ են տվել և, մեր տեղեկություններով, ուշագրավ մանրամասներ են հայտնել Արսեն Թորոսյանի գործունեության վերաբերյալ։ Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ անձնական հանդիպման չի կարողացել հասնել, ուստի և գործի է դրել միջազգային կառույցներում իր կապերը։

Հիշեցնենք, որ Թորոսյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում և թե՛ կորոնավիրուսի և թե՛ մյուս այլ բոլոր դեպքերում անխոչընդոտ կատարել է «մաֆիոզ» այդ կառույցի դիլեկտիվները, զգալի միջոցներ հատկացրել պետական բյուջեից՝ պարտադիր պատվաստումների համար։

Թորոսյանը նաև առաջ է մղում «Գարդասիլի» և այլ խնդրահարույց պատվաստումների քարոզը Հայաստանում, թեպետ թե՛ միջազգային և թե՛ տեղական բազմաթիվ փորձագետներ նշում են այդ պատվաստումների ռեալ վտանգը։ Ուստի, այժմ էլ, Թորոսյանը փորձում է այդ կառույցների միջոցով դուրս գալ Նիկոլ Փաշինյանի վրա և նրան համոզել՝ իր դեմ քրեական գործեր չհարուցել:

Արսեն Թորոսյանի համար առանձին մի պայքար էլ մղում է Տիգրան Ավինյանը, վերջինս գիտակցում է, որ ի վերջո, սլաքներն ուղղվելու են իր դեմ որպես պարետի, իսկ Թորոսյանի պես միջանկյալ օղակին արանքից հանելուց հետո, Ավինյանը հնարավորություն կունենա մաքրվել և քրեական պատասխանատվության չենթարկվել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ազդեցիկ դեմքերը դուրս են եկել Նիկոլ Փաշինյանի վրա, վերջինս կրկին «հիշել է» փողով նյութ գրող իր խմբագրի անցյալը և այժմ էլ փորձում է մի բան կպցնել ստեղծված նոր իրավիճակից, նոր պայմանավորվածությունների հանգել ԱՀԿ ներկայացուցիչների հետ։ 

Սուրեն Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular