ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի խաղը. Հայաստանը ցանկանում է ստանալ հնդկական ներդրումներ և ռուսական շուկա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akcent.site-ն գրում է, որ Հայաստանը նոր դաշնակից է գտել՝ Հնդկաստանին: Հնդկական փողերով Երևանը ցանկանում է դեպի Ռուսաստան զուգահեռ ներմուծման համար տարանցիկ առևտրային միջանցք ստեղծել:


 Հայաստանը վաղուց է մերձեցել Հնդկաստանին: Հնդկաստանի ԱԳ նախարարը 2021 թվականի համաճարակի պայմաններում եղել է Երևանում, իսկ մեկ տարի անց էլ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է Նյու Դելիում հանդիպել վարչապետ Նարենդրա Մոդիին։ Իսկ հետո հնդիկ և հայ նախարարները զրուցել են Նյու Յորքում։ Եվ հիմա Հայաստանը փորձում է իր կողմը թեքել թուրքական արտահանման դեմարշը։ Նա առաջարկում է նոր առեւտրային ուղիներ ստեղծել շրջանցելով «անվստահելի» Ադրբեջանը։ Ապրանքները կլինեն Հնդկաստանից և Իրանից, և հայկական տարածքով կհասնեն Վրաստան, որտեղից էլ ծովով եվրոպական երկրներ, իսկ ցամաքով՝ Ռուսաստան։


Պլանները մեծ են: Միայն թե կա մի փոքր հարց՝ բացակայում են ենթակառուցվածքները։ Չկա Իրանը  Հայաստանին միացնող  երկաթուղի: Երկար տարիներ խոստացվել են կառուցել ավելի քան 200 կմ երկարությամբ գծեր, բայց ոչ ոք պատրաստ չէ ավելի քան 3 միլիարդ դոլար ներդնել այդ գործում: Երևի հնդիկները՞ համաձայնվեն։


Հայաստանի պայմանն այն է, որ «հնդկական» նախագծում Ադրբեջանի մասին ակնարկ չլինի: Վերջինս առանց դա էլ ինքնուրույն մեծ աշխատանք է կատարում: Հյուսիս-Հարավ միջանցքի մնացած հատվածն ավարտելու համար դիմել է Ռուսաստանի աջակցությունը։ Ռուսական կողմը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Իրանի երկաթուղու կառուցման համար։


Կովկասյան տարանցումը շատ համեղ պատառ է, և բազմաթիվ երկրներ են պայքարում դրա համար: Միայն թե ոմանք (ինչպես Ռուսաստանը, Հնդկաստանը կամ Իրանը) պատրաստ են վճարել, իսկ մյուսները (ինչպես Հայաստանը կամ Վրաստանը) պատրաստ են ստանալ միայն ուրիշների փողերը՝ և դրա հետ նաև քաղաքական խնամակալությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular