ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռազմավարական դաշինք. ինչո՞ւ Հայաստանը միշտ կաջակցի Ռուսաստանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5-tv.ru-ն գրում է, որ Հայաստանի իշխանությունները խոսում են Ռուսաստանից «հեռանալու» մասին, բայց երկրների տարանջատումն անհնար է, Մոսկվան մնում է Երևանի համար անփոխարինելի գործընկեր: Նման կարծիքով է կիսվել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։


Փորձագետի խոսքով ռուս-հայկական հարաբերությունները ինտեգրված են բազմաթիվ ոլորտներում, ուստի դրանց խզումը նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Նա նշել է, որ նման որոշումը իռացիոնալ կլինի, քանի որ ոչ մի այլ երկիր այսօր չի կարող զբաղեցնել Ռուսաստանի տեղը։


«Նրանց, ովքեր Ռուսաստանից այսպես կոչված «հեռացման քաղաքականություն» են վարում և փորձում են վերանայել մեր երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը, պետք է մեկ կոնկրետ հարց տալ. «Հայաստանի համար կա՞ այլընտրանք Ռուսաստանի հետ ներկայիս ռազմավարական դաշինքին»,- մեկնաբանել է Մանասերյանը:
Պրոֆեսորը նաև հավելել է, որ անհնար է տարանջատել երկու երկրների հարաբերությունների տնտեսական և ռազմաքաղաքական կողմերը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան Հայաստանի հետ համագործակցությամբ հետապնդում է իր քաղաքական շահերը։ Դրանով է բացատրվում այն ​​փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը դարձել է Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը և մենաշնորհային դիրքեր է գրավել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում ռազմավարական, մանրամասնել է Մանասերյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular