ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի մտքերը վերլուծելը շատ ծանր բան է, քանի որ այդ մարդու մտածողությունը մանկապարտեզի մակարդակի է. Երվանդ Բոզոյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ուղերձ հղել բոլորիդ ու միջազգային հանրությանը։ Խաղաղության պայմանագիր լինելու է ու լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև ասաց, որ Ադրբեջանը հայտարարում է, որ եթե ՀՀ-ն չի ընդունում իր պայմանները, ապա ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի։

Թեմայի վերաբերյալ հարցեր ենք ուղղել քաղաքագետ Երվանդ Բոզոյանին։

-Պարո՛ն Բոզոյան, Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ եթե Ալիևի պայմանները չընդունեք, ապա ըստ Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր չի լինի և միևնույն ժամանակ հայտարարեց, որ խաղաղություն լինելու է։ Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս արտահայտությունները։


- Քաղաքական գործիչները միշտ փորձում են մարդկանց հրամցնել այն, ինչ իրենց համար շահավետ է։ Խաղաղությունը շատ լավ բան է և այն եղել է միչև 2018թ։ 1994թ-ից սկսած 24 տարվա ընթացքում ընդամենը 4 օր է պատերազմ եղել, բայց ոչ մեկը այդքան չի խոսել խաղաղության մասին։ Այս 4-5 տարվա ընթացքում այս մարդիկ այնքան են խաղաղություն տերմինն օգտագործել, որ արդյունքում մենք ունեցել ենք պատերազմ, կորցրել ենք 4 հազար մարդ,  10 հազարից ավելի վիրավորներ և դեռ փոքր էսկալացիաների արդյունքում էլի մարդիկ ենք կորցնում՝ վերջինն ացյալ տարի էր, Ջերմուկում 200-ից ավելի մարդ կորցրինք։ Այս ամենը շարունակվելու է, այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը ղեկին է։


- Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ, հայտարարեց, որ եթե կա ՀՀ քարտեզ, որն Ադրբեջանի նախագահն ընդունում է, ապա թող հրապարակի։ Հիմա Ալիևն իր պատկերացրած քարտեզը տվել է։ Այստեղ ինչո՞ւմ է խնդիրը, ի՞նչը չի բավարարում վարչապետին։


- Նիկոլ Փաշինյանի մտքերը վերլուծելը շատ ծանր բան է, քանի որ այդ մարդու մտածողությունը, պատկերացումները մանկապարտեզի մակարդակի են։ Ամբողջ աշխարհում ծաղրում են իրեն։ Ես, որպես քաղաքացի ամոթ եմ զգում, որ այն երկրի քաղաքացին եմ, որի մասին հստակ պատկերացում ունեն դրսում՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերի արդյունքում։ Աշխարհի համար հայտնի դարձավ, որ այս ժողովուրդը 30 տարի հետո ունեցել է մի ղեկավար, որը ծիծաղելի մակարդակի մտքեր է արտահայտում, որոնք կործարանարար են լինելու այս ժողովրդի համար։


- Այս դեպքում ի՞նչ լուծում ենք առաջարկում։ 


- Վաղուց եմ ասել, այս մարդկանց պետք է վռնդել իշխանությունից և պետք է գան սթափ, պրագմատիկ մարդիկ, որ կարողանան այս երկրին խաղաղություն բերել։ Այս մարդու պարագայում որևէ վերլուծություն անելն անիմաստ զբաղմունք է, քանի որ ինքը մի օր կարող է մի բան հայտարարել, հաջորդ օրն այլ բան։ Ավելին՝ իր մի ելույթի մեջ կարող է սկսել մեկ մտքով, ավարտել՝ դրան հակասող այլ մտքով։ Սա միայն իմ գնահատականը չէ։ Կարդացեք այլ երկրների զեկույցները և կտեսնեք, թե ինչ գնահատական են տալիս Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի մասին։


- Միջազգային կազմակերպությունները սատարում էին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ակնհայտ ճնշումներ տեսնելով՝ հայտարարում էին, որ ժողովրդավար ենք, ունենք անկախ դատական համակարգ և այլն։ Օրերս պետդեպն իր զեկույցում հակառակի մասին էր խոսում։ Աջակցություն այլևս չունի՞։


-Այդպես չէ, քանի որ այդ կառույցները Հայաստանին դիտարկում են որպես աշխարահաքաղաքական օբյեկտ։ Իրենց համար կարևորը ոչ թե Հայաստանի ներքին իրավիճակն է այլ՝ այս տարածաշրջանում որ երկիրն ինչ ազդեցություն պետք է ունենա։ Դրանից ելնելով էլ այս մարդուն կամ աջակցում են, կամ փորձում են շանտաժ անել։ Մնացած բոլորը դատարկ խոսակցություններ են։ Օրինակ՝ հարևան Վրաստանը իր թե՛ ազատությամբ, թե՛ իշխանության որակով, շատ ավելի բարձր է, քան Մոլդովայի և Ուկրաինայի համակարգերը, բայց Վրաստանին ԵՄ անդամի կարգավիճակ չտվեցին, բայց մյուս երկուսին տվեցին։ Քանի որ այնտեղ կա հակամարտություն Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանը խուսափում է։ Շատ պարզ երևում է, որ վերաբերմունքը շատ ցինիկ մոտեցում ունի և այստեղ դեմոկրատիան, մարդու իրավունքները կապ չունեն։ Վրաստանում ավելի քիչ կոռուպցիա կա, բայց եթե համեմատենք, ապա Վրաստանի նկատմամբ, այդ զեկույցում ավելի խիստ գնահատականներ կան, քան Հայաստանի։ Սա իրականության հետ կապ չունի։ 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular